Աշխարհահռչակ ճանաչում ունեցող Cole Haan-ը՝ Newmag Winter Fest2023-ի գործընկեր (լուսանարներ)
Ճամփա ընկնելու համար լավ կոշիկներ են պետք, տեղ հասնելու համար՝ լավ գրքեր. Newmag-ի ձմեռային փառատոնն ունի նոր գործընկեր: Որակն ու հարմարավետությունը, նրբաճաշակությունն ու նորաձևությունը սեփական բրենդի ոչ թե թրենդ, այլ պարտադիր պայմաններ համարող Cole Haan
Նորագույն տեխնոլոգիաներով, վառ դիզայնով և բացառիկ թեթև` երեք հատկանիշ, որ իր համար ընտրեց Cole Haan Armenia-ն ու մուտք գործեց հայկական նորաձևություն և շուրջ 3 տարի այս բրենդի յուրաքանչյուր արտադրանք ոգեշնչում է յուրաքանչյուր հաճախորդի:


Cole Haan-ի պատմությունը սկիզբ է առել 90 տարի առաջ, անվանումը գալիս է հիմնադիրներ Թրաֆթոն Քոուլից և Էդդի Հաանից և սկզբում կոչվում էր «Cole, Rood & Haan», երբ ընկերությունն արտադրում էր բացառապես տղամարդկանց կոշիկ: Cole Haan-ն այսօր արդեն ունի ավելի քան 300 խանութ-սրահ՝ գրեթե ամբողջ աշխարհում:

Ժամանակին վաստակած վարպետությամբ և ժամանակակից նորարարությամբ կոշիկները նուրբ ու փափուկ միջուկով են, վուշե վերնամասով, բնական խատուտիկի վերամշակված ռետինե տակացուով:
Կզբոսնեք քաղաքի փողոցներում, թե բնության գրկում, հիշե՛ք. երկու հավատարիմ ընկեր կա. հետաքրքիր գիրքն ու հարմարավետ կոշիկը:
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ի և Ակբա բիզնես ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սուպերհաղորդակցվողներ» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Արա Զարգարյանի «Ակսել Բակունցի «Մթնաձորը»» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է գրականագետ Արա Զարգարյանի Ակսել Բակունցի «Մթնաձոր» աշխատությունը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Չարլզ Դահիգի New York Times-ի բեսթսելլեր գիրքը՝ «Սուպերհաղորդակցվողներ» (թրեյլեր)