BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սահմանադրական անարդարություն

Սահմանադրական անարդարություն

Յուրաքանչյուր ավտոմեքենայի համարանիշի վրա կարող ես հանդիպել «Հարկում` առանց ներկայացված լինելու» (Taxation without representation) արտահայտությանը: Սա այն բողոքի ձևն է, որի միջոցով Կոլումբիայի շրջանի իշխանություններն ու բնակիչներն իրենց անհամաձայնությունն են արտահայտում մայրաքաղաքի վարչական կարգավիճակի վերաբերյալ:
Վաշինգտոնի բնակչության բողոքը լիովին արդարացված է և հիմնավոր: Երկրի` սահմանադրությամբ ամրագրված վարչական կառուցվածքի պատճառով ԱՄՆ մայրաքաղաքի բնակչությունը` ավելի քան 600 հազար քաղաքացի, զրկված է ԱՄՆ խորհրդարանում լիիրավ ներկայացված լինելու իրավունքից:



Արամ Ավետիսյանի այլ հոդվածներից`



Բանն այն է, որ Միացյալ Նահանգները վարչականորեն բաժանվում է 50 նահանգի, որտեղից ընտրվում են ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների` Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներ: Չունենալով նահանգի կարգավիճակ՝ Կոլումբիայի շրջանը, որն ընդգրկում է Վաշինգտոնը, հնարավորություն չունի պատգամավոր (ներկայացուցիչ) ունենալ ԱՄՆ Կոնգրեսում, իսկ Կոլումբիայի շրջանից ընտրված միակ անձը Ներկայացուցիչների պալատում դիտորդի կարգավիճակ ունի և զրկված է պալատի լիագումար նիստում քվեարկելու իրավունքից: Նա կարող է մասնակցել ու քվեարկել միմիայն Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներում:
Փաստորեն երկրի 600 հազար քաղաքացիներ չեն մասնակցում դաշնային իշխանութան որոշումների կայացմանը:

Երկրի օրենսդիր մարմնի աշխատանքին մասնակցելու իրավունքից վաշինգտոնցիները զրկված են եղել շատ վաղուց` մայրաքաղաքի հիմնադրման պահից: Այն ժամանակ երիտասարդ ամերիկյան պետության հիմնադիր հայրերը մտադիր էին հիմնել մայրաքաղաք, որը կունենա առանձին վարչական կարգավիճակ, և դրանով որևէ նահանգ չի ունենա առավելություն մյուսի նկատմամբ: Ահա դրա հետևանքով հարևան Մերիլենդ և Վիրջինիա նահանգներից առանձնացվեցին հողեր, որտեղ էլ և 19-րդ դարի սկզբին հիմնվեց ԱՄՆ այսօրվա մայրաքաղաքը:
Այդ ժամանակից ի վեր Կոլումբիայի շրջանը փորձում էր վերացնել իր կարգավիճակի այս սահմանադրական անարդարությունը: Կուլումբիա շրջանի տեղական իշխանություններն անցած դարի 90-ականներից ի վեր գրեթե ամեն տարի օրինագծեր են ներկայացնում ԱՄՆ Կոնգրես` իրենց նահանգային կարգավիճակ շնորհելու համար: Ապարդյուն:
Վաշինգտոնյան այս շարժման ճնշման հետևանքով Օբաման՝ որպես Վաշինգտոնի ժամանակավոր բնակիչ (Սպիտակ տունը տեղակայված է Վաշինգտոնում), համաձայնել է, որ «Հարկում` առանց ներկայացված լինելու» արտահայտությունը տեղադրվի նաև նախագահին սպասարկող ավտոմեքենայի համարանիշի վրա:

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն առաջինը տեղադրեց այն իր ավտոմեքենայի համարանիշի վրա, սակայն հանրապետական Ջորջ Բուշը հանեց այն` պատճառաբանելով, որ չի ցանկանում քաղաքականացնել նախագահի ավտոմեքենան: Պատճառը թերևս քաղաքական էր, քանի որ Կոլումբիայի շրջանն ավանդաբար քվեարկել է դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչների օգտին և համարվում է դեմոկրատական տարածք:
Վաշինգտոնին նահանգային լիազորություն տրամադրելու խնդիրն այսօր էլ բանավեճի առարկա է ամերիկյան քաղաքական վերնախավում: Այս որոշման կողմնակիցներն ու հակառակորդներն ունեն իրենց հիմնավորումները, թե ինչու պետք է կամ պետք չէ հիմնել 51-րդ նահանգ:

Ի դեպ ԱՄՆ-ին պատկանող որոշ տարածքներ (Գուամը, Պուերտո Ռիկոն, Վիրջին Այլենդը) ունեն նույն կարգավիճակը, ինչ Կոլումբիայի շրջանը, սակայն ի տարբերություն մայրաքաղաքի՝ ազատված են դաշնային հարկերից:

Տարածել