Արմեն Ջիգարխանյանը, դատարանով, նախկին կնոջից գանձել է 74 հազար դոլար
Մոսկվայի քաղաքային դատարանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի օգտին որոշում է կայացրել: Դերասանի նախկին կինը` Տատյանա Վլասովան, պարտավորվում է դերասանին վճարել Միացյալ Նահանգների Դալաս քաղաքի իրենց առանձնատան վաճառքից ստացած գումարի կեսից ավելին:
Տունը զույգը գնել էր 125 հազար դոլարով, Ջիգարխանյանը կստանա 74 հազարը: Դերասանի իրավաբանները Վլասովայից պահանջել են վաճառքից ստացած գումարի կեսը`62.5 հազար դոլար, գումարած 10.5 հազարը որպես տոկոս` «դրամական միջոցներն օգտագործելու» համար: Դատարանը բավարարել է Ջիգարխանյանի հայցը և որոշել է նշված գումարը Վլասովայից գանձել «անհիմն հարստացման» մեղադրանքի հիման վրա:
Կարդացեք նաև.
- Սալվադոր Դալիի մարմինը կհանեն գերեզմանից՝ հայրության ճանաչման թեստ անելու համար
- Նա քնում էր Տրոցկու հետ, Մուսոլինին ձեռք էր գցում նրան, Հիտլերը` հրապուրված էր. Կլեր Շերիդան
- Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի.երաժշտություն, կիրք և օծանելիք
Վլասովան պնդում է, որ Ջիգարխանյանն այդ տունն իրեն է նվիրել ու ասել` «արա` ինչ ուզում ես»: Սա Դերասանի ու էքս կնոջ միջև համատեղ ձեռք բերված ունեցվածքի շուրջ առաջին դատավարությունը չէ: Ապրիլին Մոսկվայի դատարանի որոշմամբ ամուսինները կիսել են նաև Մոսկվայի իրենց բնակարանն ու Ֆոլքսվագեն մակնիշի ավտոմեքենան:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)