BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ով է Ժոել Դիկերը՝ «Հարի Կվեբերտի» գործի մասին գրքի

Ով է Ժոել Դիկերը՝ «Հարի Կվեբերտի» գործի մասին գրքի հեղինակը (տեսանյութ)

newmag-y-n

Ֆրանսագիր շվեյցարացի գրողը 27 տարեկանում միանգամից դարձավ սուպերպոպուլյար հեղինակ ու հայտնի գրող: «Հարի Կվեբերտի » գործի մասին պատմող վեպը դարձավ համաշխարհային հիթ: Գիրքը մեծ հաջողություն ունեցավ: Գրախանութների դարակները միանգամից դատարվեցին:

Ֆրանսախոս շվեյցարացին

Վեպը դարձավ համաշխարհային բեստսելլեր ու Ֆրանսիական ակադեմիայի լավագույն վեպ նոմինացիայում շահեց գրան-պրին. «Դատարկ էջի ախտանիշը կարող է պատահել ամեն մի երիտասարդ գրողի հետ: Պետք է հասկանալ, որ նպատակը գիրք գրելն է, ավելի լավը, քան Հարի Կվեբերտի մասին գիրքը: Մենք կարող ենք միշտ ավելի լավ անել: Ես ուզում եմ գրել բոլոր նրանց համար, ովքեր չեն հավանել վեպը, նրանց, ովքեր ասում են, որ ես հեղինակը չեմ, նրանց համար, ովքեր այն շատ վատն են համարում։ Ուզում եմ նրանց ասել. «Ձեզ դուր չեկավ երկրորդը: Այնպես որ սպասեք, մինչև տեսնեք երրորդը»։ 

Ֆրանսիական ակադեմիայի

Գրան-պրիի մրցանակակիր Ժոել Դիկերն  առաջին նովելը հրատարակել է 2005 թվականին: «Վագրը» նովելը ստացել է երիտասարդ հեղինակների միջազգային մրցանակ: 2010-ին լույս է տեսել «Մեր հայրերի վերջին օրերը» վեպը, որի համար էլ ստացել է շվեյցարացի գրողների մրցանակը:  

Ամենաերիտասարդ գլխավոր խմբագիրը  

Ավարտել է Ժնեվի  համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Փարիզում էլ մասնակցել է թատերական վարպետության դասերի: 10 տարեկանում ընկերոջ հետ հրատարակել է կենդանիների մասին թերթ, շահել բնապահպանական մրցանակ ու հռչակվել Շվեյցարիայի ամենաերիտասարդ գլխավոր խմբագիրը: 

Արևելյան մարտարվեստների ու լատինամերիկյան երաժշտության սիրահար է

Ժոել Դիկերը սիրում է բոքս, արևելյան մարտարվեստ, զբաղվում է քրոսֆիթով, լսում լատինամերիկյան երաժշտություն, հմուտ թմբկահար է: 2016 թվականին ընկերների հետ հիմնել է լատինամերիկյան ռոք խումբ՝ Latinwood: Ժոելը հաճախ է համեմատում գիրքն գրելն ու երաժշտական ելույթը. «Գրականությունն ու երաժշտությունը նման են: Բայց երբ գիրք եմ գրում, ուղղումներ անելու ժամանակ ունեմ: Ընթերցողն այն կարդալու է ամսիներ հետո: Իսկ համերգների ժամանակ ես զգում են այն, ինչը հենց այդ պահին է կատարվում: Ու չես կարող ասել՝ սպասեք՝ նորից կատարենք»: Գրողի վեպերում դեպքերը սովորաբար տեղի են ունենում ոչ իր հայրենիքում: Առաջին գիրքը, որի դեպքերը ծավալվում են գրողի հայրենիքում, 622 թվի գաղտնիքը վեպն էր: Այս վեպը նույնպես դարձավ ֆրանսերեն գրված լավագույն տասը վեպերից մեկը:  

Շոկոլադագործ գրողը

Համաշխարհային գլխապտույտ հաջողությունից հետո 38-ամյա գրողը գնել է Ժնեվի շոկոլադի ֆաբրիկան, ամենահինը, որը փակման եզրին էր։ Դիկերը որոշել է ընկերջ հետ փրկել այն: 

Կարդացեք նաև

 

Տարածել