FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10FrancoFest 2026 / Հոկտեմբերի 10
Գլխավոր Լուրեր

Նոր սպանություն Էջմիածնում. Ի՞նչ կապ կա դրա և Դոն

Նոր սպանություն Էջմիածնում. Ի՞նչ կապ կա դրա և Դոն Պիպոյի դեմ մահափորձի ու Կանեվսկոյի միջև

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ  Էջմիածնի  Անդրանիկ թաղամասում կրակոցների հետքերով ավտոմեքենա է հայտնաբերվել: Դեպքի վայր  մեկնած քննչական խումբը պարզել է, որ  նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, հրազենից կրակահերթ է արձակվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը և ուղևոր Կարեն Դավթյանը ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:

Ըստ մամուլի,  սպանված Կարեն Դավթյանը քրեական աշխարհում հայտնի է  «Տուպիկ Կարեն», «Պիտկին» մականուններով: Նա Արտյոմ  Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի ընկերն է: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  Արտյոմ Կանևսկոյի անունը կապվում էր  հայտնի հեղինակություններ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած «Դոն Պիպո» մականվամբ գործարար Արթուր Ասատրյանի դեմ մահափորձի հետ: Ի դեպ, ոստիկանության տարածած տեսագրության մեջ հենց Կարեն Դավթյանն էր իր ավտոմեքենայով: Մյուս սպանվածը՝ Լևոն Ավետիսյանը, Կարեն Դավթյանի վարորդն է:

Դժվար է ասել, թե տեղի ունեցածը քրեական հեղինակությունների միջև հաշվեհարդա՞ր է, թե՞ պատահականություն, բայց քանի որ այն կապ ունի քրեական հեղինակությունների հետ, հաշվեհարդարի վարկածն ավելի իրատեսական է: 

 Մեքենայի ուղղությամբ կրակոցները չեն վրիպել միայն տարածքը հսկող տեսախցիկի աչքից: Նախաքննության շահերից ելնելով տեսագրությունը դեռ հրապարակման ենթակա չէ, բայց ենթադրվում է,  որ կրակողները տեղյակ են եղել, որ տեսախցիկ կա,  ու  դիրքավորվել են դրա հետևում: Մամուլին առայժմ հայտնի չէ նաև, թե այնուամենայնիվ ո՞րն է Դոն Պիպոյի և Արտյոմ Կանևսկոյի հակամարտության բուն  պատճառը, որ վերջինս պատվիրել է սպանել նրան:

[caption id="" align="aligncenter" width="387"] Արմեն Կանևսկոյ[/caption]
Ի դեպ, հայաստանյան այս  դեպքերին  զուգահեռ, Ռուսաստանում ընթանում է Արտյոմ Կանևսկոյի հանգուցյալ եղբոր՝ Արմեն Կանևսկոյի բանդայի գործով քննությունը: Բանդայի պարագլուխ Արմեն Կանևսկոյը մահացել է շաքարախտից՝  բանտարկության մեջ՝ մի քանի տարի առաջ: Նրա  հանցավոր  խումբը  մի շարք ծանր հանցագործություններ է կատարել:



Քրեական թեմաներով կարդացեք նաև.



Կանևսկոյի բանդան ստեղծվել է Կրասնոդարի երկրամասում՝ դեռևս 90-ականներին: Այդ ժամանակ էլ թագադրված ու ազատ արձակված  Արմեն Հարությունյանը որոշել է վերջ դնել մանր-մունր  հանցագործություններին ու  տրամադրության տակ  Կրասնոդարի երկրամասը: Գտնվելով Դեդ Հասանի պաշտպանության ներքո, Արմեն Կանևսկոյը շատ ավելի շատ ռեսուրս է ունեցել,  քան մյուս կազմակերպված հանցավոր խմբերը: Նա իր հանցվոր խմբում կոշտ կերպով կարգապահություն է պահանջել: Որևէ պարտազանցության համար բանդայի անդամներին դաժանորեն պատժել է:
[caption id="" align="aligncenter" width="700"] Արմեն Հարությունյանի բանդան[/caption]
Հարությունյանի բանդան ունեցել է  իր շտաբ-բնակարանը, որտեղ մշտապես հավաքվել են խմբի անդամները: Վկաները, փաստել են, որ բանդան տարբեր տեսակի հրազեն ու նռնակներ է պահել բնակարանում և օգտագործել՝ բանդային անցանկալի մարդկանց վերացնելու համար:
Դրանցից մեկը դարձել է գործարար Սուրեն Եղիազարովը, ով Նովոկուբանսկոյե ՓԲԸ կոնյակի գործարանի համասեփականատերն է եղել:  Արմեն Կանևսկոյը ձեռնարկատիրոջը դրել է  իր կրիմինալ տանիքի տակ, պարտավորեցնելով  ամեն ամիս վճարել 30 հազար դոլար: Մեկ անգամ վճարելուց հետո Եղիազարովը հասկացել է, որ չի ձգի նման հարկահանություն և դադարել է  այն վճարել: Արմեն Կանևսկոյը հրամայել է  իր մարդկանց սպանել գործարարին:
Հիշեցնենք, Արտյոմ Կանևսկոյի մարդիկ նույնպես,   ըստ ոստիկանության, սպանություն կատարելու նպատակով բնակարան էին վարձակալել Էջմիածնում,  ապօրինի կերպով ձեռք բերել զենքեր և զինամթերք և նախապատրաստվել սպանության:
Եվ ինչպես  «Վստրեչի ապերի» ու  «Դոն Պիպոյի» մահափորձից հետո, այնպես էլ այս դեպքում, հաշվեհարդարը երկար սպասեցնել չի տվել:  2007թ. հունվարի 30-ին Սուրեն Եղիազարովը սպանվել է  Ույուտ սրճարանում: Ըստ որոշ աղբյուրների, Կանևսկոյի բանդան առնչություն ունի Կրասնոդարի երկրամասի տարածքում կատարված և մինչև այժմ չբացահայտված ավելի քան 20 առանձնապես ծանր հանցագործությունների հետ:

Տարածել