Դուայթ Էյզենհաուեր. Նկարիչ, շինարար ու զինվորական նախագահը
ԱՄՆ 34-րդ նախագահ Էյզենհաուերը (1953-1961) եղել է Երկրորդ աշխարհամարտում դաշնակիցների ամենահայտնի հրամանատարներից մեկը: Նա 35 տարի ծառայել է բանակում, բայց բուն մարտական գործողությունների երբեք չի մասնակցել:
Էյզենհաուերը կազմակերպեց ԱՄՆ միջնահանգային ճանապարհաշինությունը: ԱՄՆ հիմնական մայրուղիները ի հայտ եկան հենց նրա նախագահության ժամանակ ու խթանեցին մյուս ենթակառուցվածքների զարգացումն ամբողջ երկրում: Ծրագրով 13 տարվա ընթացքում կառուցվեցին 66 հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ բարձրորակ ավտոճանապարհներ: ԱՄՆ տնտեսությունը բարձրացավ մինչև այդ անհավանական թվացող նոր մակարդակի:
The President
- Հարրի Տրումեն. Ատոմային ռումբ կիրառած նախագահը
- Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ. Հաշմանդամություն ունեցող նախագահը, որ հաղթահարեց Մեծ դեպրեսիան
- Հերբերտ Հուվեր. Մարդասիրության խորհրդանիշ նախագահ
Էյզենհաուերը եղել է Կոլումբիայի համալսարանի նախագահը, բայց այդ աշխատանքը նրան դուր չէր գալիս, ինչի պատճառով նա մեծ ուրախությամբ ընդունեց այդ ժամանակ երկրի նախագահ Հարի Տրումենի առաջարկը և դարձավ նորաստեղծ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի առաջին հրամանատարը:
ԱՄՆ 34-րդ նախագահը կյանքի վերջին տարիներին ակտիվ նկարում էր: Նա ուներ 200 կտավ, որոնք նույնիսկ ներկայացվել են ցուցահանդեսի: Էյզենհաուերը կատակով նշում էր, որ իր նկարները վաղուց այրված կլինեին, եթե ինքը չլիներ ԱՄՆ նախագահ:
Էյզենհաուերը ուղղաթիռից օգտվող առաջին նախագահն էր: