Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag & friends ծրագրով լույս է տեսել Էդիկ Պողոսյ

Newmag & friends ծրագրով լույս է տեսել Էդիկ Պողոսյանի «Սպասող մարդու օրագիր» գիրքը (թրեյլեր)

09/27/2025

newmag-y-n

Իրանական պոեզիայի անթոլոգիա՝ եզակի հայեցակարգով: 365 կարճ, դիպուկ, հուզիչ ու խորը բանաստեղծություններ, յուրաքանչյուրը մեկ էջի վրա, յուրաքանչյուրը մեկ օրվա համար։ Առաջին հրատարակությունից տասը տարի անց «Սպասող մարդու օրագիրը»՝ լրամշակված, նորովի խմբագրված և նոր հրատարակությամբ։

«Սպասող մարդու օրագիր» գիրքն իրանական ժամանակակից պոեզիայի ժողովածու է։ Բանաստեղծությունները թարգմանել է Էդիկ Պողոսյանը։ Իրանական ժամանակակից պոեզիան հայերեն թարգմանելն Էդիկի համար սիրելի զբաղմունք է եղել. 



«Օրական մեկ բանաստեղծություն թարգմանելն ինձ համար հաճելի մարտահրավեր էր: Կես տարի անց որոշեցի այն վերածել անթոլոգիայի՝ եզակի հայեցակարգով: Կան 365 կարճ բանաստեղծություններ, յուրաքանչյուր էջի վրա մեկ բանաստեղծություն՝ ամեն օրվա համար, գումարած 1 լրացուցիչ բանաստեղծություն նահանջ տարվա համար»։



Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվին սահմանափակ՝ տարվա օրերի քանակով՝ 365 գումարած 1: Գիրքը փոքր է, որպեսզի գրպանում պահվի որպես ամենօրյա օրագիր: Գրքի կառուցվածքի գաղափարի ոգեշնչման աղբյուրը 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուն է, որն իրանցիրները հաճախ օգտագործում են որպես գուշակություն կամ օրվա խորհուրդ։

 

Յուրաքանչյուրը կարող է բացել «Սպասող մարդու օրագիր» գրքի պատահական էջ և գտնել իր օրվա բանաստեղծությունը։ Էդիկ Պողոսյանը պատմել է, թե ինչպես որոշեց կազմել այս հետաքրքիր հավաքածուն. 

««Սպասող մարդու օրագիր» գիրքը ծնվեց այն ժամանակահատվածում, երբ բանաստեղծական այսպիսի մոտեցումը նոր էր, թարմ շունչ էր։ Այս խոսքով չի թերագնահատվում ավագ սերնդի թարգմանիչների աշխատանքը, պարզապես սոցցանցային գործիքն օգնեց, որ այս բա­նաս­տեղծություններն առավել լայն լսարանի հասանելի դառնան»։



10 տարի անց հեղինակը որոշել է վերահրատարել գիրքը։ Հաշվի առնելով տարիների փորձն ու պա­տաս­խա­նատ­վությունը, այն կլինի ավելի հղկված լեզվով, ավելի հասուն խմբագրական աշխատանքով և նորից 365 օրինակով։ Ժողովածուն ընթերցողին կներկայացվի լրամշակված և նորովի խմբագրված, թարմացված արտաքինով։

Կարդացեք նաև

Տարածել

Սպասող մարդու օրագիր
Սպասող մարդու օրագիր

Էդիկ Պողոսյան

4800 ֏

Նկարագրություն

«Սպասող մարդու օրագիր» գիրքն իրանական ժամանակակից պոեզիայի ժողովածու է։ Բանաստեղծությունները թարգմանել է Էդիկ Պողոսյանը։ Իրանական ժամանակակից պոեզիան հայերեն թարգմանելն Էդիկի համար սիրելի զբաղմունք է եղել։ 

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2015 թվին սահմանափակ՝ տարվա օրերի քանակով՝ 365 գումարած 1: Գիրքը փոքր է, որպեսզի գրպանում պահվի որպես ամենօրյա օրագիր: Գրքի կառուցվածքի գաղափարի ոգեշնչման աղբյուրը 14-րդ դարի իրանցի բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուն է, որն իրանցիրները հաճախ օգտագործում են որպես գուշակություն կամ օրվա խորհուրդ։ Յուրաքանչյուրը կարող է բացել «Սպասող մարդու օրագիր» գրքի պատահական էջ և գտնել իր օրվա բանաստեղծությունը։ 

10 տարի անց հեղինակը որոշել է վերահրատարել գիրքը։ Հաշվի առնելով տարիների փորձն ու պա­տաս­խա­նատ­վությունը, այն կլինի ավելի հղկված լեզվով, ավելի հասուն խմբագրական աշխատանքով և նորից 365 օրինակով։ Ժողովածուն ընթերցողին կներկայացվի լրամշակված և նորովի խմբագրված, թարմացված արտաքինով։