FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Իրականում՝ ոչ] Խելամի՞տ է արտահերթ ընտրությունը դ

[Իրականում՝ ոչ] Խելամի՞տ է արտահերթ ընտրությունը դեկտեմբերին անցկացնելը

Այս իրադարձությամբ ներքաղաքական դաշտում գծվեց ընդդիմության ու իշխանության սահմանը: Մինչև այդ` ընդդիմություն էր համարվում ՀՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանն` իր թիմով: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն` չնայած խորհրդարանական զսպված պոռթկումներին, այնուամենայնիվ կառավարության մաս էին և իշխանություն:
Այս ապահարզանից հետո քաղաքական օրակարգի գլխավոր հարցը արտահերթ խորհրդարանական ընտրության ժամկետն է: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ քվեարկությունն անցկացվի դեկտեմբերին, ընդդիմությունը` գարնանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը անհրաժեշտ է, որովհետև գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրում ներքաղաքական ճգնաժամ է: Կառավարության հենարանը Ազգային ժողովում փոքրամասնություն է: Ցանկացած պահի խորհրդարանական մեծամասնությունը կարող է ներազդել գործադիր իշխանության ղեկավարի վրա: Սա անորոշ քաղաքական իրավիճակ է, որի միակ հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրությունն է. և որքան շուտ` այնքան լավ:
Դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելը անհրաժեշտ է, որովհետև քանի դեռ երկրում քաղաքական անորոշություն է, ներդրողները ռիսկի չեն դիմում և ներդրում չեն անում Հայաստանում: Սովորաբար բիզնեսմենները զգուշավոր են և գումար չեն դնում այն երկրներում, որտեղ քաղաքական իրավիճակը կայուն չէ: Շուտափույտ արտահերթ ընտրությունը կլուծի այդ խնդիրը, և երկիրը ավելի կանխատեսելի կդառնա ներդրողների համար:
Բայց խելամի՞տ է դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելը: Իրականում` ոչ:
Գարնան իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգիրքը պետք է բարեփոխվի: Հենց այդ նպատակով ստեղծվեց խորհրդարանական հանձնաժողով և Կառավարական հանձնախումբ: Այդ երկու կառույցները ամբողջ ամառ աշխատեցին և ձևավորեցին ընդհանուր մոտեցումներ: Այդ փոփոխությունները պետք է համաձայնեցվեին Վենետիկի հանձնաժողովի հետ, սակայն օրենսգրքի փոփոխությունները դեռևս պատրաստ չեն և խորհրդարան չեն մտել:



Կարդացեք նաև․



Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները չպետք է հապշտապ լինեն, որպեսզի քաղաքական ուժերը հասցնեն պատրաստվել: Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմակիցները հայտարարում էին, որ իրենք ցանկացած պահի պատրաստ են խորհրդարանական ընտրություններին: Սակայն Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ միայն ԲՀԿ-ն, այլև մյուս քաղաքական ուժերը պատրաստ չեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Դեկտեմբերին նշանակելով արտահերթ ընտրություններ, ամբողջ քաղաքական դաշտը կամայանա: Անհավասար պայքարում հաղթանակ կտանի Նիկոլ Փաշինյանի թիմը, իսկ մյուս ուժերը դուրս կմնան քաղաքական գործընթացներից:
Հիմա խելամի՞տ է դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի թիմին: Նրանք Երևանի ավագանու ընտրություններով շոշափեցին հասարակական տրամադրությունները և հասկացան, որ գարնանային իրադարձությունները հնարավոր է կապիտալիզացնել: Այդ ընտրությունը ցույց տվեց, որ նախկին ֆավորիտ ուժերն այլևս կենսունակ չեն և չեն կարողանում մրցել նոր պայմաններում: Հաշվի առնելով այս հանգամանքները, արտահերթ ընտրություններ անցկացնելու ամենաբարենպաստ ժամանակն է իշխող ուժի համար: Սա նորմալ է, եթե խնդիրը դիտարկում ես կուսակցության տեսանկյունից:
Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, Երևանի ավագանու ընտրությունների սցենարը կարող է կրկնվել. «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ստանալ ձայների ավելի քան 70 տոկոսը, իսկ մյուս կուսակցությունները… ինչ տարբերություն` թե որքան: Այս դեպքում քաղաքական մեծամասնությունը, անկախ իր բարի ցանկություններից ու խոստումներից, կմնա առանց հակակշիռների: Միակուսակցական, կամ գրեթե միակուսակցական երկրները երբեք արդյունավետ չեն գործել:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և    Instagram-ում




 

Տարածել