Նկարահանվում է ֆիլմ անհայտ գրողի վեպի հիման վրա. ռեժիսորը շփվում է փոստով
Ռեժիսորն էկրանավորում է Էլենա Ֆերանտեի «Իմ հրաշալի ընկերուհին» վեպը: Սավեիրո Կոստանզոն 5 տարուց ավելի աշխատում է մի կնոջ հետ, որին երբեք ոչ տեսել, ոչ էլ լսել է նրա ձայնը: Նրա գոյության փաստն արձանագրող միակ վկայությունը գրողի ստեղծագործություններն են: Կոստանզոն իր և Ֆերանտեյի շփումը մետաֆիզիկական կապի է նմանեցնում. «Երբեմն նա այնքան հզոր է դառնում: Չգիտեմ, դեռ փորձում եմ ամեն ինչ իր տեղը գցել: Ինչ խոսք. դժվար է: Ասես ուրվականի հետ աշխատելիս լինեմ»:
Կոստանզոյի ուրվականն անուն ունի: Էլենա Ֆերանտե: Գրող, որը 4 գիրք է գրել: «Իմ հրաշալի ընկերուհին» Ֆերանտեի քառագրության առաջին գիրքն է: Կոստանզոն Ֆերանտեի հետ կապվեց 2007-ին, երբ դիմեց նրա իտալացի հրատարակչին՝ Ֆերանտեի «The Lost Daughter» վեպի հեղինակային իրավունքները ձեռք բերելու նպատակով:
Սավեիրոն 9 տարի ոչ մի պատասխան չստացավ: Տարիներ անց նա դարձավ իտալական կինոյի ամենաերիտասարդ ֆիլմմեյքերներից մեկը, ստեղծեց ֆիլմաշարեր, որոնց առանցքային թեման կլաուստրաֆոբիան էր: Այդ ֆիլմերը նման չէին Ֆերանտեի վեպերին: Հերոսներ, որոնք կողպված են միայնության մեջ ու հայտնվել են ոչնչացման եզրին: «The Solitude of Prime Numbers» վեպում երիտասարդը փորձում է ինքն իրեն վնասել (2010), իսկ «Hungry Hearts» վեպում մայրը հանուն իր երեխայի սովամահ է լինում (2014):
2016-ին, մի օր, Էլենա Ֆերանտեի գրական գործակալը զանգում է Սավիերոյին ու ասում, որ Ֆերանտեն հենց իրեն է ընտրել՝ իր «Իմ հրաշալի ընկերուհին» գիրքն էկրանավորելու համար:
Կոստանզոն երկմտանքի մեջ էր, իր կարիերայի ընթացքում ամենաշատը ցանկանում էր վեպ էկրանավորել: Եվ ոչ թե սովորական վեպ, այլ այնպիսի ստեղծագործություն, որը գերազանցել է հասարակ բեսթսելլերներին: Նա փնտրում էր վեպ, սենսացիա, իրադարձություն, գրական պաթոլոգիա: «Ֆերանտեի տենդ». ընթերցողներ այսպես են անվանում հեղինակի ստեղծագործությունները:
Հայտնվում են քննադատներ, որ պնդում են, թե ավելի լավ են ճանաչում Ֆերանտեին ու նրա գրական արվեստը, քան այն քննադատները, որոնք իրենցից առաջ են եղել:
Հիմա Կոստանզոն ու Ֆերանտեն միասին աշխատում են էլեկտրոնային փոստով: Գրքի ադապտացման մասին մեկնաբանություններ են անում ու ընդհանուր հայտարարի գալիս:
Կարդացեք նաև.
Ինչո՞ւ Ջորջ Օրուելին տխմար կավատ կոչեցին
Մակրոնի «Հեղափոխություն» գրքի թարգմանչական խումբը հանդիպել է ուսանողների հետ
Հարուկի Մուրակամի. «Երազելու կարիք չունեմ, որովհետև գրում եմ»
«Իմ հրաշալի ընկերուհին» պատմում է երկու մտերիմ ընկերուհիների` Հելենի ու Լիլլայի մասին: Ֆերանտեն իրեն բնորոշ ոճով ներկայացնում է երկու տարբեր հերոսուհիների, որոնց կյանքում շրջադարձային փոփոխություններն անդրադառնում են երկար տարիների մտերիմ ընկերության վրա: Աղջիկներն ապրում են 50-ականների Նեապոլում, որտեղ ծնողները ծեծում են իրենց երեխաներին, եղբայրները՝ քույրերին, տղամարդիկ` իրենց կանանց, ջահելներն էլ մեքենայում երկաթե ձողեր են պահում փողոցային կռիվների համար:
1922-ին, երբ հրատարակվեց Ֆերանտեի «Troubling Love» ստեղծագործությունը, նա կարճ ժամանակում հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում: Սակայն Էլենան մերժում էր բոլոր հարցազրույցներն ու հրավերները, անգամ մրցանակները: Դժվար է նշել, թե երբ նա դարձավ ուրվական գրող: 1990-ից հետո Ֆերանտեն սկսեց փոստով պատասխանել լրագրողների հարցերին: 2000-ից ի վեր բոլորը կասկածում էին թե ով է թաքնված այդ կեղծանվան տակ: Կի՞ն է, թե՞ տղամարդ: 2006-ին ֆիզիկոսներ Վիտորիո Լորետոն և Անդրեա Բարոնչելին համագործակցելով լրագրող Լուիջի Գալելայի հետ ոճական վերլուծություն իրականացրին՝ նմանություններ գտնելու նպատակով: Եռյակը կանգ առավ իտալացի գրող Դոմենիկո Սթարնոնի վրա. հենց նրան էին նմանեցնում Ֆերանտեի գրելաոճը:
Տեսաբան Միշել Ֆոքալթը նկատեց, որ գրական անանունությունը գլուխկոտրուկ է, որը պետք է լուծել:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում