Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է (լուսանկարներ)

Գունեղ, գրքառատ, գերհագեցած օր ու բազմաթիվ միջոցառումներ: Հուլիսի 16-ին Երազ այգում սպասվում է անմոռանալի տոն: Մի ամբողջ օր՝ ավելի քան 10 ժամ Newmag-ը հրավիրում է բոլոր ընթերցասերներին մասնակցել տարվա ամենագրքային փառատոնին: Նոր գրքերի շնորհանդեսներ, պան
Ամառային այս կարևորագույն փառատոնի գլխավոր հովանավորը Evocabank-ն է: Լինելով ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում՝ Evoca-ն պարբերաբար հովանավորում է կրթական ծրագրեր: Ավելին՝ արդեն մեկ տարի բանկի նոր և գերժամանակակից «Թումանյան» մասնաճյուղում` Թումանյան 15 հասցեում գործում է նաև գրադարան:
Dibrary կամ digital library, այսինքն թվադարանում՝ թվային գրադարանում կարելի է անվճար օգտվել էլեկտրոնային բիզնես ռեսուրսներից:
Գրքերը, հոդվածները և հրապարակումները շարունակաբար համալրվելու են՝ ներառելով նաև համաշխարհային լավագույն համալսարանների փակ վճարովի ռեսուրսները։ Բացի էլեկտրոնային նյութերից, կան դասական գրքեր և ժամանակակից բիզնես գրականության բեսթսելլերները, որոնք կարելի է կարդալ նաև տեղում՝ վայելելով մեկ գավաթ սուրճ և թեյ:
Newmag Summer Fest-ին Evocabank-ը կունենա իր գունեղ տաղավարը, որտեղ փառատոնի այցելուներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Արի՛ գրքի փառատոնին՝ Evocaրդալով:
Կարդացեք նաև
- Ամռան ամենագրքոտ օրը մոտենում է՝ Newmag ամառային փառատոնի օրն ու վայրն անփոփոխ են (թիզր)
- Ամառային փառատոնի գլխավոր մրցույթը! Լավագույն ընթերցողը կստանա Newmag Reader’s Prize մրցանակը (տեսանյութ)
- Newmag summer fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները» գրքի «Люди и машины» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը (թրեյլեր)
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
