BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մեդիա ընկերությունների համար Facebook-ը դարձել է մ

Մեդիա ընկերությունների համար Facebook-ը դարձել է մեծ ու գլոբալ գլխացավանք

Երբ Ֆեյսբուքը նորույթ է ուզում փորձարկել, առաջինը  CNN են զանգում: Այն սոցցանցի առանցքային գործընկերն էր, երբ 2014-ին Ֆեյսբուքը ներկայացնում էր նորությունների ընթերցման «Paper» հավելվածը: Դրանից շատ չանցած, երբ Ֆեյսբուքը փակեց «Փեյփրը», այն փոխակերպելով արագ ներբեռնվող «Վայրկենական հոդվածներ» («Instant Articles») կոչվող «Նյուզ Ֆիդ» պատմությունների, CNN-ը կրկին ներկա էր: Անցած տարի, երբ Ֆեյսբուքը կենտրոնացավ «Լայվ վիդեո» հոսթինգի վրա, CNN-ն այն քչերից էր, որին պայմանական գումար վճարեց, օրինակ՝  Էմփայր Սթեյթ Բիլդինգից ընտրության արդյունքների վերաբերյալ տեսանյութեր անելու համար:
Այդուհանդերձ, մեդիայի հետ հարաբերություններում լարվածությունն աճում է: Հրատարակիչ-հեռարձակողների հետ (օրինակ՝ CNN) իր վերջին ներկայացմանը Ֆեյսբուքը հասկացնել տվեց, որ նրանց գործն է ապահովել լավ որակի, մոնտաժված վիդեոներ, որպեսզի Ցուկերբերգի ընկերությունը մրցի YouTube-ի հետ: Փոխարենը մեդիաընկերությունները կկիսեն տեսնայութերում հայտնված գովազդից եկող եկամուտը: Ֆեյսբուքն էլ կվերահսկի գովազդի ամբողջ վաճառքը:
CNN-ի և մյուսների համար ավելի դժվար է դառնում սա ընկալել որպես փոխշահավետ համաձայնություն: CNN-ի գլխավոր մենեջեր Էնդրյու Մորսն ասում է. «Ֆեյսբուքն իր շահերից է խոսում: Այդ փորձարկումները նրանց համար են, իսկ մեդիա ընկերությունների համար, որոնք ցանկանում են գործակցել ավելի հստակ պարտավորություններով ընկերությունների հետ, սա մի տեսակ ցնցման է նման»: Մորսն ասում է՝ ֆինանսական փոխհատուցումը, որ առաջարկում է Ֆեյսբուքը, բավարար չէ, որպեսզի համոզի սոցցանցի հետ երկարաժամկետ ու անմիջական գործակցության գնալ:
Digital Content Next ընկերության գործադիր տնօրեն Ջեյսոն Քինթն ավելի կոպիտ է արտահայտվել. «Մեդիա ընկերությունները կարծես Ֆեյսբուքի հողերում աշխատող ճորտեր լինեն»:
Անցած մի քանի տարիներին Ֆեյսբուքի համար հեշտ էր գտնել լրատվամիջոցներ, որոնք պատրաստ էին փորձարկել ընկերության նոր գաղափարները: Հիմա մեդիան սկսել է ետ քաշվել Ֆեյսբուքից՝ անհանգստանալով, որ իրենք ավելի շատ ներդնում են, քան շահում դրանից:



Ֆեյսբուքի հիվանդությունների մասին նաև՝ 





Մի շարք հայտնի լրատվամիջոցների գլխավոր տնօրեններ ասում են, որ Ֆեյսբուքն անընդհատ փոխում է իր պահանջարկը, թե ինչ տեսակ նյութեր են պետք: Իսկ ընկերությունները բավականաչափ չեն վճարվում և հասցնում շրջանառել ինֆորմացիան:  Որոշ ղեկավարներ ասում են, որ կնվազեցնեն Ֆեյսբուքի հանդեպ իրենց պարտավորությունները, մինչև ամեն ինչ կարգավորվի:  
Ֆեյբուքի արտադրանքի գծով փոխնախագահ Ֆիջի Սիմոն ասում է, թե սոցիալական ցանցը լսել է բողոքներն ու աշխատում է հարթել իր հարաբերությունները: Ավելի լավ է բրեյնսթորմինգ անել մեդիա ընկերությունների հետ, քան պարզապես պահանջների ցանկ ներկայացնել:
Wall Street Journal-ի մարքեթինգի տնօրեն Սյուզի Ուոթֆորդը Ֆեյսբուքի վարքն այսպես է բնորոշում. «Երբ դու գալիս ես օգտագործելու, բայց ասում ես՝ մենք ուզում ենք օգնել, շատ գաղափարներ ունենք»:
Վերջերս Նյու Յորք Թայմսը դուրս եկավ «Instant Articles»-ից, ինչպես Գարդիանն էր արել: Բանն այն է, որ հոդվածներն ուղղակիորեն հայտնվում են Ֆեյսբուքում՝ սկզբնաղբյուր կայքից անկախ: Լրատվամիջոցներն այդպես կորցնում են իրենց բաժանորդներին: Թայմսը նաև կրճատել է Ֆեսյբուքում վիդեո լայվերը:

BLOOMBERG

Տարածել