BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 փաստ` 20-րդ դարի երկրորդ կեսի ամենայուրօրինակ ա

10 փաստ` 20-րդ դարի երկրորդ կեսի ամենայուրօրինակ արձակագիր Ռուբեն Ֆիլյանի մասին (տեսանյութ)

newmag-y-n

40 տարի անց լույս տեսավ Ռուբեն Ֆիլյանի յուրօրիանակ գործերից մեկը: Newmag-ը հրատրակել է Շրի Շանկարաչարիայի «Վիվեկա Չուդամանին»՝ Ֆիլյանի մեկնությամբ: Հնդկական փիլիսոփայական Ադվայտա-վեդանտա համակարգի վերաբերյալ այս բարդ ու կարևոր աշխատությունը դեռ 70-ականնե

ՓԱՍՏ 1

Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952 թվականին Երևանում, ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրողական բաժինը: Երևանյան 70-ականների բոհեմի գլխավոր դեմքերից էր։ 

ՓԱՍՏ 2

Զբաղվել է յոգայով, կարատեով, արևելյան փիլիսոփայությամբ։ 

ՓԱՍՏ 3 

Ընտանիքը սերում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակից Հեթում Ֆիլյանից, ով 1947-ին հայրենադարձվել էր Հայաստան։ 

ՓԱՍՏ 4

Ոգեշնչված էր Նարեկացիով, ուսումնասիրում էր Մարկես, Կամյու, Կաֆկա, Հեմինգուեյ, Ֆոլկներ, Կալվինո, Սարտր:

ՓԱՍՏ 5

80-ականների սկզբին հեռանում է Խորհրդային Հայաստանից: Նախ հաստատվում է Փարիզում, շրջում է Եվրոպայում, որտեղ սկսում է գրել իր վերջին գործը՝ «Նամակ միաբանության», ապա ոիղևորվում Հնդկաստան:

ՓԱՍՏ 6

Հաստատվում է Գոա նահանգում, դասավանդում է յոգա, արևելյան փիլիսոփայություն։

ՓԱՍՏ 7

Սկսել է գրել 16 տարեկանից։ Առաջին գործը լույս է տեսնում 1969 -ին Գարուն ամսագրում, որտեղ հետագայում հրատարակվում են նաև իր հեքիաթները, ամբողջական ժողովածուն կոչվում է «Անծանոթ ինքնակենսագրություն»: 1980թ. լույս է տեսնում հայտնի գործը՝ «Հեքիաթ փուչ ընկույզների մասին» պատմվածքը:

ՓԱՍՏ 8

Կյանքն ընդհատվել է 30 տարեկանում, Գոա նահանգի Արամբոլ լճի ափին:

ՓԱՍՏ 9

Նրա մահից հետո աշակերտներն իր ուսմունքը հասցնում են մինչև Հիմալայներ:

ՓԱՍՏ 10

Խորհրդային միության փլուզումից հետո, 1992 թվականին առաջին անգամ լույս է տեսնում «Քո երկրի դեսպանը» վեպը։ Գրել էր Հայաստանից մեկնելուց առաջ։

Կարդացեք նաև

 

Տարածել