FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Գիտնականները պարզել են, թե ինչպես հաղթահարել ճարպա

Գիտնականները պարզել են, թե ինչպես հաղթահարել ճարպակալման գենետիկ նախատրամադրվածությունը  

Ճարպակալման առաջացման հավանականությունն անհանգստացնում ու մտահոգում է ժամանակակից բժիշկներին ու գիտնականներին և նրանք փնտրում են ավելորդ քաշը հաղթահարելու  նոր մեթոդներ, քանի որ ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ բախվում են այդ խնդրին: Հետազոտություններն ու վիճակագրագան տվյալնները ցույց են տալիս , որ ճարպակալում ունեցողների թիվն  ամեն տարի ավելանում է:
Վերջին հետազոտության արդյունքները հիմք են տվել գիտնականներին կարծել, որ հնարավոր է գտնել խնդրի դեմ  պայքարի արդյունավետ մեթոդ: Բացի այդ, կա նաև հավանականություն, որ հնարավոր է հաղթահարել նույնիսկ ճարպակալման  գենետիկ  նախատրամադրվածությունը: Պարզվել է, որ  գենետիկ այդ շեղումը հնարավոր է ուղղել կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածույթան շնորհիվ: Ֆիզիկական վարություններն ու մարմնամարզությունը ոչ միայն  տոնուս կհաղորդեն, այլ նաև կoգնեն պայքարել հիմնական պատճառի դեմ:






Հետազոտելով գիրանալու հակում ունեցող մարդկանց՝ բժիկները պարզել են, որ կանոնավոր կերպով սպորտով զբաղվելը նվազեցնում է ճարպակալման առաջացման  ռիսկի բարձրացման համար պատասխանատու գենի աշխատանքը: Առողջ ապրելակերպի շնորհիվ հաղթահարելով ճարպակալման գենետիկ հակումը՝ դուք առողջ գեն եք փոխանցում նաև Ձեր հաջորդ սերնդին: Հետագայում նվազում է ռիսկը, որ Ձեր երեխաները կարող են ավելորդ քաշի գենետիկ նախատրամադրվածություն ունենալ:  Բժիշկները նշում են, որ այս մեթոդը կարող է դառնալ խնդրի լուծման բանալին:
Վերջին հետազոտությոնների արդյունքում պարզվել է նաև, որ սպորտը նվազեցնում է ոչ միայն ճարպակալում առաջացնող գենի աշխատանքը, այլ նաև կարգավորում է ևս 11 գեների գործունեությունը, որնք ևս մասնակցում են ճարպակալման գործընթացին: Այդ պատճառով էլ բժիշկները նորից խորհուրդ են տալիս լրջագույնս ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպի կանոններին ու  զբաղվել սպորտով:

Աղբյուրը

Տարածել