BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ֆերգյուսոնի «Մեծ Անկումը» կարդում են Արևմուտքի առ

Ֆերգյուսոնի «Մեծ Անկումը» կարդում են Արևմուտքի առաջնորդները, նրա գաղափարների հետ հաշվի նստում աշխարհի հայտնի փորձագետները

newmag-y-n

Շոտլանդացի պատմաբան, պրոֆեսոր, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի ավագ փորձագետ Նիլ Ֆերգյուսոնը «Մեծ Անկում» գիրքը գրել է 8 տարի առաջ: Ու դեռ այն ժամանակ հեղինակը կանխատեսել էր, որ հենց 2020–ին Արևմուտքում պայթելու է մեծ դժգոհություն և լինելու է բռնություն: Newmag

Նիլ Ֆերգյուսոնին կարդում են Արևմուտքի առաջնորդները՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր լուծել ամենաբարդ հարցերը՝ տնտեսությունից մինչև հասարակական հուզումներ և քայքայվող ինստիտուտներ։ Շոտլանդացի պրոֆեսորը խոսում է ժամանակակից ճգնաժամերի մասին, բացատրում է, թե ինչպես են ծագել ու զարգացել. «Գլխավոր խնդիրն այն է, որ ավագ սերունդն ապրում է երիտասարդների ու դեռ չծնված սերնդի հաշվին։ Այս անհավասարակշիռ, անկայուն և չարդարացված իրողությունը աներկբայորեն հանգեցնելու է երիտասարդների հակադարձմանը, նրանց արձագանքին։ Երիտասարդները զգալու են, որ համակարգն իրենց դեմ է աշխատում»:

Նիլ Ֆերգյուսոնի կարծիքով Արևմուտքն այսօր չի կարող լուծել սպասվող խնդիրները։ «Մեծ անկում» գրքում նա նշում է, որ դրա պատճառը պետական մեծ պարտքն է, որն Արևմուտքի երկրները փորձել են թեթևացնել պատերազմների միջոցով։ Իսկ ինչպես են այսօր դուրս գալու ճգնաժամից՝ մնում է միայն կռահել։

Պատերազմներից բացի, պետական պարտքը անցած դարերում թեթևացնում էին նաև նոր տեխնոլոգիաները։ Սակայն, Ֆերգյուսոնը պնդում է, որ այսօր դա էլ չի օգնի, քանի որ առաջիկա 25 տարում հեղափոխական ոչ մի տեխնոլոգիա չի սպասվում։ Միակ ելքն ըստ հեղինակի՝ քաղաքական լուծումներն են, որոնք չկան:

Կարդացեք նաև

Արևմտյան մամուլը Ֆերգյուսոնի մասին գրելիս միշտ շեշտում է «արդիական» եզրույթը: Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում։ Արևմտյան քաղաքակրթության ձախողումը դատապարտող «Մեծ անկում» աշխատությունը յուրատեսակ մեղադրական եզրակացություն է՝ սթափվելու կոչով:

Տարածել