BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հաղթանակ` սկուտեղի վրա, մնում է օգտվել. Ազգերի լիգ

Հաղթանակ` սկուտեղի վրա, մնում է օգտվել. Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի անելիքները

Ազգերի լիգայում մեր մրցակիցներն են Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերը, որոնց հետ կպայքարենք 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: 
Ի՞նչ է Ազգերի լիգան
Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի նոր մրցաշարն է, որն առաջին հերթին ցածր վարկանիշ ունեցող եվրոպական  հավաքականներին հնարավորություն կտա այլ ճանապարհով հասնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: 55 հավաքականներն ըստ իրենց վարկանիշների  բաժանվել են 4 դիվիզիոնների եւ յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը կնվաճի Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Մրցաշարի հիմնական գաղափարն այն է, որ խմբային փուլում մրցում են կարգով մոտավորապես հավասար թիմեր:
Առաջին տեղը գրավելն իրատեսական է
Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարում տեղն ապահովելու համար Հայաստանի հավաքականը առաջին հերթին պետք է հաղթի իր խմբում: Մեր հավաքականի համար սա 2018-ի գլխավոր մարտահրավերն է: Մակեդոնիայի,  Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի հետ պայքարում հարկավոր է վաստակել ամենաշատ միավորը:
Գաճաճ մրցակիցները
Մակեդոնիայի հավաքականն այս խմբում միակն է, որի հետ մեր ընտրանին խաղացել է: Նախկին հարավսլավական հանրապետության հավաքականի հետ առաջին դիմակայությունը 1996 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում էր: 2-2 տանը եւ 2-1 հաշվով հաղթանակ դրսում, Հայաստանի հավաքականի կազմում 2-ական գոլ խփեցին Արմեն Շահգելդյանն ու հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի օգնական Ռազմիկ Գրիգորյանը: Մունդիալ-2006-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն այդ ընտրանուց 2 պարտություն կրեց: Ամենաթարմ դիմակայությունը մեր ամենահաջող փուլում էր: Եվրո-2012-ի նախընտրական մրցաշարի 1-ին տուրում թիմերը հանդիպեցին Սկոպյեում: Այդ խաղում մեր հաղթանակը գրեթե ապահովեց Էդգար Մանուչարյանը, բայց հետո եղավ Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը: Իսկ պատասխան խաղում մեզ միայն հաղթանակ էր հարկավոր` եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը պահպանելու համար: Հայաստանի հավաքականը մրցակցին ջախջախեց 4-1 հաշվով, բայց հետո պարտվեց դուբլինյան հայտնի խաղում:
Ազգային հավաքականների մակարդակով Լիխտենշտայնի և Ջիբրալթարի հետ մենք կխաղանք 1-ին անգամ:



Կարդացեք նաև.



Եթե այստեղ էլ չհաղթենք…
… ապա կարելի է մի քանի տարի եւս մոռանալ եզրափակիչ մրցաշարին մասնակցելու մասին: Հավաքականի համար սա հիանալի տարբերակ է, որից չօգտվելը կնշանակի վերջ բոլոր տեսակի հույսերին:
Ե՞րբ ենք սկսում ու որտե՞ղ ավարտում
Մինչեւ ազգերի լիգան մեր ընտրանուն հարկավոր է խաղակցվածության փորձ ձեռք բերել: Հայաստանի եւ Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն մարտի 27-ին, Երևանում:

  • 06.09.2018           Հայաստան-Լիխտենշտեյն

  • 09.09.2018           ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան

  • 13.10.2018           Հայաստան-Ջիբրալթար

  • 16.10.2018           Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա

  • 16.11.2018           Ջիբրալթար-Հայաստան

  • 19.11.2018           Լիխտենշտեյն-Հայաստան


Թեեւ խմբային փուլն ավարտում ենք 2 արտագնա խաղով, բայց օրացույցը մեր թիմի համար բավականին հարմար է: Երեւանում մեր թիմը պետք է որ խնդիրներ չունենա Լիխտենշտեյնի հետ: Հաղթանակը լավ մթնոլորտ կստեղծի հավաքականի ճամբարում: Դրանից 3 օր հետո լինելու է շրջանի գուցե ամենաբարդ հանդիպումը: Եվ իսկապես, մեր խմբում լուրջ մրցակցություն կարող է առաջարկել միայն Մակեդոնիայի հավաքականը: Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի նման ցածրակարգ թիմերին մերոնք պարտավոր են հաղթել վստահ:

Տարածել