Քեզ համար Հայաստան. Յուրի Ջորկաեֆն անձամբ է գլխավորում Ֆրանսիայի մարդասիրական օգնության բաշխումը

Ֆուտբոլի լեգենդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Պատվավոր լեգեոնի» շքանշանի ասպետ Յուրի Ջորկաեֆը Հայաստանում է: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Յուրի Ջորկաեֆին Հայաստանում բարի կամքի դեսպան է կարգել: Մի ամբողջ պատվիրակություն այս օրերին մեր երկրում է, որ
Հուզմունքն ու հպարտությունը իրար են խառնվում, երբ աշխարհի ամենահայտնի հայերից մեկը հիվանդասենյակ է մտնում: Ֆուտբոլային ընդգծում է՝ չգալ չէր կարող, պարտավոր էր. «Ինձ համար շատ կարևոր է այստեղ լինելը , քանի որ ես հայական ծագում ունեմ: Անչափ սիրում եմ այս երկիրն ու ժողովրդին: Ինձ համար կարևոր է այս ցավի ու տխրության պահին այստեղ լինելը: Նվազագույնը, որ ես կարող էի բերել մեր վիրավորներին՝ իմ քաջալերանքն է»:
Յուրի Ջորկաեֆը Հայաստանի, հայերի նկատմամբ միշտ է ունեցել սրտացավ վերաբերմունք: Newmag-ի հրատարակած «SNAKE. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու հայրենիք կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Ու ամենևին էլ պատահական չէ, որ պատերազմը սկսվելուն պես աջակցեց ֆրանսահայերի բարեգործական նախաձեռնությանն ու նախագահ Մակրոնի անմիջական հսկողությամբ, արդեն 35 տոննա հումանիտար օգնությունը տեղափոխեց Երևան:
Newmag-ի հրատարակած «SNAKE. ֆրանսիական ֆուտբոլի օձը» գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու հայրենիք կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին:
Պատվիրակության առաջին կանգառը՝ Էրեբունի հիվանդանոցում էր: Ֆուտբոլիստի խոսքով. «Վիրավորների մարմինն է տառապում, իսկ մեր սիրտը: Մենք բերել ենք բարոյական ու նյութական աջակցություն: Էմանուել Մակրոնը ցանկանում է, որ այս աջակցությունը չլինի մեկանգամյա: Ֆրանսիայի օգնությունը կլինի տևական»:
Պատերազմի ընթացքում ու դրանից հետո հիվանդանոց են եկել ֆրանսիացի մասնագետները: Ամենածանր վիրավորներով հիվանդանոցի պայքարին միացել է նաև ֆրասնահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը: Նա հոգու խորքում հանգիստ է՝ օգնել է փրկել հայ զինվորների կյանքեր. «Արցախ առաջին գնացողներեն եմ, Փարիզի իմ հիվանդանոցս շատ վիրավորներ ունեմ: Շատ դաժան էր իմ ու իմ կոլեգաների համար աշխատել»:
Ինձ համար կարևոր է այս ցավի ու տխրության պահին այստեղ լինելը: Նվազագույնը, որ ես կարող էի բերել մեր վիրավորներին՝ իմ քաջալերանքն է
Հայ-ֆրանսիական բարեկամությունն ամրապնդվում է նաև Ազնավուր ընտանիքի շնորհիվ: Հումանիտար օգնությունը հավաքվել ու Երևան է հասել Ազնավուր հիմնադրամի շնորհիվ: Ինչպես Ազնավուրն էր Հայաստանի կողքին, հիմա էլ նրա գործը շարունակում է հիմնադրամը՝ նկատում է Քրիստինա Ազնավուրը. «Դժվար է ասել, թե մեզ ինչքան մարդ է օգնել: Մոտավոր հաշվարկով մեզ աջակցել է ավելի քան 10,000 մարդ, բազմաթիվ կազմակերպություններ: Պատերազմի առաջին օրերից Ազնավուր կենտրոնը վերածվել է պահեստի: Մենք օգնություն ենք բաժանում դրա կարիքը ունեցողներին»:
Կարդացեք նաև
- Ջորկաեֆների դինաստիան. Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ
- Ջորկաեֆների դինաստիան. Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ
- Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
- 6 սպորտային գիրք Newmag-ից. ի՞նչ կարդալ, եթե սպորտի սիրահար եք (տեսանյութ)
Ֆրանսիական կողմը խոստանում է՝ շուտով Երևանում կլինի օգնության 3-րդ խմբաքանակը: Ինչպես Ազնավուրն էր ասում՝ Քեզ համար Հայաստան: Հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն ու յուրաքանչյուր հային օգնություն հասնելու ցանկության մասին են Ազնավուրի բոլոր այն գրքերում, որոնք հրատարակել է Newmag-ը:
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
