FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ռեկորդային ձմեռ ֆուտբոլում. տրանսֆերները` թվերով ե

Ռեկորդային ձմեռ ֆուտբոլում. տրանսֆերները` թվերով եւ փաստերով, որքա՞ն ծախսեցին ակումբները

Հունվարի 31-ին` 0 ժամին, եվրոպական առաջնություններում փակվեց ձմեռային տրանսֆերային պատուհանը: Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իտալիայում եւ Ֆրանսիայում ակումբները գործարքների կարող են վերադառնալ ամռանը:
Սպորտային վիճակագրությամբ զբաղվող Sports Business Group-ի տվյալով` ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը անգլիական ակումբները ռեկորդային գումարներ են ծախսել: Մրցաշրջան 2017-18-ում անգլիական ակումբների ծախսերը հասնում են մոտ 2 միլիարդի, ավելի ստույգ` 1 միլիարդ 900 հազար ֆունտ:

Անգլիական ակումբներն ամենաակտիվն էին


Տրանսֆերային բումերը հիմնականում գրանցվեցին Պրեմիեր լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ հակառակ ուղղությամբ շարժվեց զինագործների հարձակվող Ալեքսիս Սանչեսը:
«Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրջիլ վայն Դիյկը ռեկորդային` 70 մլն ֆունտի դիմաց հագավ «Լիվերպուլի» մարզաշապիկը:
Տեո Ուոլքոթը 20 մլն ֆունտի դիմաց «Արսենալից» տեղափոխվեց «Էվերթոն»:
Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Այմերի Լապորտը 57 մլն ֆունտով տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:
Եվ վերջապես, Պիեր Էմերիկ Օբամեյանգը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Արսենալ»: Անգլիական ակումբի կայքն այդպես էլ չնշեց գումարը, սակայն հայտնեց` ռեկորդային է ակումբի պատմության մեջ:


Կարդացեք նաև.



«Ռեալը» ոչ մի տրանսֆեր չարեց


Սա եզակի դեպք էր ֆուտբոլի պատմության մեջ: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը չնայած բազմաթիվ ֆիասկոների, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լռեց: Այնինչ, Իսպանիայում արքայական ակումբի հիմնական մրցակից «Բարսելոնան» մի քանի տրանսֆեր արեց, որոնցից ամենախոշոր Ֆիլիպ Կոուտինյոյի ձեռքբերումն էր: Իսպանիայում «Ռեալը» միակ ակումբն էր, որը ոչ մի տրանսֆեր չարեց: Սա խոսում է երկու բանի մասին. կա՛մ Զիդանին գոհացնում է ներկայիս կազմը, կա՛մ «Ռեալը» շատ թեժ ամառ է ունենալու:

Որքա՞ն են ծախսել թոփ 5 առաջնությունները


#YoPierre
Թվիթերում ամենաշատը քննարկվել է Օբամեյանգի տրանսֆերը: Ամենաակտիվը եղել են Լոնդոնում, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ ակտիվության մեծ հոսք եղել է նաեւ Նիգերիայից ու Թայլանդից: «Արսենալի» պաշտոնական հայտարարությունից հետո Օբամեյանգի մասին յուրաքանչյուր մեկ րոպեում 1.639 թվիթ է եղել: Ընդհանուր հաշվարկով, 28.000 գրառում` գաբոնցի հարձակվողի մասին: #YoPierre հեշթեգով «Արսենալի» տարածած գրառումը 77.000 անգամ ռեթվիթ է եղել:

 

Թոփ 10 տրանսֆերները` BBC Sport-ի վարկածով


Տարածել