FRANCOFEST | Newmag-ը ներկայացնում է Եվրոպայի գոթ արքայադուստր, բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» վեպը (թրեյլեր)
Newmag-ը վերջապես հայերեն է ներկայացնում Ամելի Նոտոմբի հայտնի գործը՝ Շառ Պերոյի հայտնի հեքիաթի մոտիվներով: «Կապույտ մորուքը» հենց հայտնի հեքիաթի ժամանակակից ինտերպրետացիան է: Պատմություն սոցիոֆոբ ու կնամոլ իսպանացի ազնվականի մասին: Էքզիստենցիալ զրույցներ
Ամելին ծնվել է Բելգիայում։ Հայրը՝ բարոն Պատրիկ Նոտոմբը, դիվանագետ էր, այնպես որ ապագա վիպասանուհին փոքրուց ապրում է Չինաստանում, Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում, Լաոսում, Բիրմայում ու Բանգլադեշում։ Ֆիլիպ թագավորը 2015 թվականին նրան շնորհում է բարոնուհու տիտղոս:
Ամելի Նոտոմբն ապրում է Փարիզում, գրում է ֆրանսերեն: Չի օգտագործում համակարգիչ, իր վեպերը գրում է գրիչով, ստեղծագործում է օրը ութ ժամ,մեկ տարում գրում է՝ իր խոսքով՝ 3.7 վեպ, բայց հրատարակում է մեկ քառորդը․ ահա ինչու՝ նա դեռ ընդամենը 16 վեպ է հանձնել ընթերցողի դատին:
Աստվածային Ամելի՝ այսպես են կոչում Նոտոմբին, ում 20-րդ վեպը «Կապույտ մորուքն» է՝ հայտնի հեքիաթի մոտիվով: Նոտոմբը պարադոքսի վարպետ է: Միջնադարյան հեքիաթը նա վերածել է ժամանակակից պատմության՝ մեկուսացած, տարօրինակ արիստոկրատի ու երիտասարդ, համարձակ մի կնոջ մասին:
Վեպը հոգեբանական խաղերով լի առեղծված է, բարձրաշխարհիկ երկխոսություններով կառուցված անթերի պատմություն՝ ողողված շքեղ, թանկ ու ոսկեգույն շամպայով: Գործի ժանրը դժվար է որոշել. գուցե դետեկտիվ, գուցե թրիլլեր, գուցե սիրավեպ:
Վախ, հուզմունք հաստատ կզգաընթերցողը, բայց ավելի շատ՝ գերագույն հաճույք, որըպարգևում է նուրբ բառախաղերով կառուցված փայլուն դիալոգը: Հեղինակը շքեղ մթնոլորտում ստեղծում է կամերային միջավայր, որտեղ կրոնն ու մետաֆիզիկան ընտրության առաջ են կանգնեցնում ընթերցողին:
ԾԱՆՈԹԱՆԱԼ FRANCOFEST-ի ծրագրին
Այս տպավորիչ գործի շնորհանդեսը տեղի կունենք FRANCOFEST-ին՝ սեպտեմբերի 9-ին, 16:00, Սիրահարների այգում։
Կարդացեք նաև
FRANCOFEST. Newmag-ն առաջին անգամ Հայաստանում կանցկացնի ֆրանսիական գրքի փառատոն