BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պետք է միշտ լսել, հետևել, կարդալ, թե ինչ է խոսում,

Պետք է միշտ լսել, հետևել, կարդալ, թե ինչ է խոսում, հայտարարում, ծրագրում հակառակորդը, Ֆրեդերիկ Անսելի բացառիկ հարցազրույցը Newmag-ին (հարցազրույց)

newmag-y-n

Տարեսկսզբին Հայաստանում էր ֆրանսիացի գրող և աշխարհաքաղաքականության ոլորտի գիտական գործիչ Ֆրեդերիկ Անսելը։ Newmag-ն ու Ամունդի Ակբան համատեղ հայերեն ներկայացրեցին նրա «Ուժի ուղիները» գիրքը, որի համար հեղինակն արժանացել է աշխարհաքաղաքականությանը նվիրված գրք

Ֆրեդերիկ Անսելի աշխարհաքաղաքականության վերաբերյալ 17-րդ գիրքը չափազանց պարզ ձևով բացատրել է, որ աշխարհաքաղաքականությունը միայն պատմության, սոցիոլոգիա, ժողովրդագրություն, աշխարհագրություն չէ: Գեոպոլիտիկան առավել կարևոր հասկացություն է՝ շատ ավելի կարևոր, քան կարծում ենք.

«Այսօր ամբողջ աշխարհը խոսում է աշխարհաքաղաքականության, աշխարհաքաղաքական ճգնաժամերի մասին, որոնք ծանր հետևանքներ են ունենում: Կարծում եմ, որ այս գիրքը գրելու կարիքը կար, որպեսզի բացատրեմ՝ աշխարհաքաղաքականությունը ուժի ուղիների, տարբեր ռեգիոններում ուժի դրսևորումների մասին է, և հատկապես այն տարածաշրջաններում, որոնցում աշխարհագրությունն ունի ֆունդամենտալ կարևորություն:  

Հատկապես Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի պես՝ փոքր տարածքով երկրի պարագայում: Փորձում էի ստեղծել աշխատություն, որով կարողանանք նաև պատմությունն արտացոլել ընթացիկ իրողություններում: Սա է աշխարհաքաղաքականությունը, աշխարհաքաղականության ընկալումը՝ ըստ անհատների և հանրությունների, եթե ժամանակի խորությամբ ես դիտարկում դեպքերն ու իրադարձությունները: Եվ այս առումով ինձ համար ուղեցուց և նշաձող է պրոֆեսոր Իվ Լակոստը, որը շուտով կդառնա 90 տարեկան: Գիրքը նաև հարգանքի տուրք է նրան»: 

Ըստ Անսելի, «Ուժի ուղիները» գիրքը կարող են կարդալ երկրների ղեկավարներ, հատկապես առավել թույլ, վտանգված ու ճնշումների ենթակա երկրների ղեկավարները, օրինակ՝ Հայաստանի. «Այս գրքում օբյեկտիվորեն, ռացիոնալ և ընկալելի ձևով բացատրում եմ, թե ինչ է ուժի հավասարակշռությունը: Չափազանց կարևոր է նախապես հասկանալ, իմանալ, թե ինչպես է գործելու մյուս կողմը, հակառակորդը, Ադրբեջանը, Թուրքիան, մյուս երկրները, ակնհայտորեն նաև Ռուսաստանը:  Փորձել հասկանալ, թե որոնք են որոշումներ կայացնելու մեխանիզմները, փորձել տեսնել  ուժի չափման միջոցները կամ հակառակը՝ պետությունների և դրանց առաջնորդների թուլությունը, տկարությունը: Եվ այս տեսանկյունից կարծում եմ, որ այս գիրքը հիմնարար գիտելիք է առաջարկում:

Եվ հաջորդը, որ կարևոր է իմանալ ուժի մասին, և ինչի մասին մանրամասն անդրադարձ կա այս գրքում՝ երբեք չթերագնահատել հակառակորդին: Սա ուժի հստակ ցուցիչ է: Պետք է միշտ լսել, հետևել, կարդալ, թե ինչ է խոսում, հայտարարում, ծրագրում հակառակորդը, թշնամին կամ առնչվող կողմերն ինչ են ուզում՝ որպես ռազմավարություն, և դա ինչպես է առնչվում ձեր պետությանը: Այս համատեքստում այս գիրքն իսկապես օգտակար համալրում կլինի ընթերցողի գրադարանում»: 

Արցախի հարցը փակվա՞ծ է մեծ ուժերի համար և աշխարհաքաղաքականության տեսանկյունից, թե՞ հայերը դեռ բեկման իրատեսական հնարավորություն ունեն։ Ըստ Անսելի, այն, ինչ տեղի ունեցավ 2020-ին և 2023-ին կորսված ճակատամարտ էր, վայրագ կերպով կորսված ճակատամարտ, բայց միայն ճակատամարտ՝ ոչ ամբողջ պատերազմը: Շառլ դը Գոլն էր ասում՝ Ֆրանսիան պարտվեց ճակատամարտում, բայց ոչ պատերազմում: Հայաստանը կարող է, թեկուզ տասնամյակներ հետո, վերականգնել իր լեգիտիմ իրավունքները. «Դրա համար պետք են աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններ, և ամենից առաջ՝ պետք է փոխել դաշնակցին: Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցությունը սպառված է, ավարտված է, Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին: Պարտադիր է նաև Հայաստանում խրախուսել ծնելության աճը: Հայաստանի դեմոգրաֆիական ցուցանիշները կատաստրոֆիկ վիճակում են:

Նույն վիճակում էր նաև Լեռնային Ղարաբաղի դեմոգրաֆիան: Այնինչ ծնելիությունը ուժի ամենակարևոր գործոններից մեկն է: Պետք է արժևորել նաև գիտելիքը, որովհետև ուժի բանալին գիտելիքն է: Հայաստանը չունի նավթ և բնական այլ ռեսուրսների հսկայական պաշարներ, բայց Հայաստանում կան ուղեղներ:  Գիտելիքը՝ որպես ուժի ուղի նշելով, կարող եմ օրինակ բերել Իսրայելի, Սինգապուրի, Շվեդիայի փորձը: Այս երկրների ընդերքը նույնպես աղքատ է, ծնելիության ցուցանիշները նույնպես ցածր են, բայց այս երկրներում ամեն ինչ որոշել են բարձր տեխնոլոգիաները: Սա ուժի համար անհրաժեշտ ֆինանսական կողմն ապահովող գործոն է: Մյուս գործոնը, որն անհրաժեշտ է բեկման համար՝ համառությունն է․ պետք է կարողանաս տարիներ անց պաշտպանել քո իրավունքները, տարիներ անց պիտի ունենաս քո իրավունքները պաշտպանելու հաստատակամություն։ Եթե այդ համառությունն ու հաստատակամությունը չլինի, ամեն ինչ հուշ կդառնա ու կմոռացվի»: 

Ըստ Ֆրեդերիկ Անսելի, Թուրքիան այսօր պակաս հավակնոտ ու վտանգավոր է, քան Ադրբեջանը: Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքականությունը հարձակողական չէ, բանակցային է: Անգամ հաշվի առնելով ցեղասպանության հանգամանքը. «Բարոյական առումով սա հակասական է, բայց այդպես է: Ադրբեջանն է Հայաստանի դեմ վարում հարձակողական քաղաքանություն, այլ կերպ ասած՝ Ադրբեջանն է Հայաստանի դեմ վարում Թուրքիայի հավակնոտ քաղաքականությունը: Ադրբեջանն է անում վտանգավոր քայլերը, իսկ Թուրքիան ունի Եվրոպայի ֆինանսավորման կարիքը, որից լայնորեն օգտվում է երկար տարիներ։ եթե մի օր ռիսկի դիմի՝ Հայաստանի դեմ հարձակողական գործողություն անելով, կհետևեն պատժամիջոցներ: Ինչպես եղավ Ռուսաստանի պարագայում, երբ Պուտինը ներխուժեց Ուկրաինայի տարածք: Թուրքիան ավելի զգուշավոր է, քան Ադրբեջանը»:

Իր գրքի հայերեն հրատարակության առաջին օրինակը Newmag-ը հենց հեղինակին էր փոխանցել։ Ֆրեդերիկ Անսելի արձագանքը դրական էր. «Իհարկե, հայերեն թագմանությունն, իսկապես հաճելի է, որովհետև միշտ Հայաստանի ընկերն եմ համարել ինձ: Հայ ժողովրդի պատմությունը, պատմական դիմադրությունը տպավորիչ է:  

Ցեղասպանությամբ հայ ժողովրդին ոչնչացնելու փորձն ու մինչև հիմա էլ Ցեղասպանության ժխտումը, կայսրությունների գործողությունները Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, որ դրսևորվում են նաև հիմա,  ավելի են հուզում ինձ: Այն հանգամանքը, որ այս աշխատությունն իմ այս գրքի առաջին թարգմանությունն է՝ մինչև այլ երկրներում ևս կթարգմանվի, և իմ գիրքը հայերեն ունենալը մեծագույն պատիվ է ու հպարտություն»: 

Կարդացեք նաև

Տարածել