FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Պաոլո Ջորդանո. Իտալիայի գրական ձայնը կորոնավիրուսի

Պաոլո Ջորդանո. Իտալիայի գրական ձայնը կորոնավիրուսի ժամանակ (տեսանյութ)

newmag-y-n

Առողջապահական աղետ, որը վտանգեց աշխարհի տնտեսությունը, խուճապի մատնեց բնակչությանը և ստեղծեց քաոս, որը հաղթահարելու համար դեռ տարիներ են հարկավոր: Սարսափ Կորոնավիրուս անունով, այն անվանեցին անտեսանելի թշնամի, դարի վարակ: Մարդիկ ինքնամեկուսացան, աշխարհը դա

Իտալացի երիտասարդ գիտնականի գրական ճանապարհը սկսվեց, երբ որոշեց, որ ճշմարտությունն ալգորիթմերից ու չոր թվերից բացի թաքնված է նաև տողերի արանքում: Հետո որոշեց, որ իր երկու տարերքները պետք է համատեղի գիտաֆանտաստիկ գրքերում:  Ֆիզիկոս-տեսաբան Պաոլո Ջորդանոն Իտալիայի գրական նոր սերնդի ամենաքննարկվող հեղինակներից է: Նրա գրքերն ամենաընթերցվածն են, մոտեցումները՝ միայն իրեն հատուկ գիտական ճշգրտությամբ և գեղարվեստական փոխաբերություններով:

Գրականությունը, Պաոլո Ջորդանոյի մեկնաբանությամբ, ավելի շատ հարցերի մասին է, քան պատասխանների: Եվ ի տարբերություն մաթեմատիկական հաշվարկների, գրքերում մեկ հարցը տասնյակ պատասխաններ կարող է ունենալ՝ նկատում է գրողը. «Կյանքում առաջին անգամ ինչ-որ մեծ իրադարձություն ինձ արգելեց վերահսկել սեփական կյանքս: Ես այլևս չէի կարողանում կառավարել ժամանակը և բոլոր ծրագրերս աչքիս առաջ կործանվում էին: Հենց նման դեպքերում է, որ իրականության հանդեպ մեր վերաբերմունքը փոխվում է: Նոր իրողություններին պատրաստ լինելու միակ տարբերակը դրանք վերլուծելն ու հասկանալն է»:

Գիտությունն իմ ամբողջ աշխարհն էր դարձել, բայց զգում էի, որ ինչ-որ բան պակասում է: Իմ աշխարհում չկային մարդիկ: Ես որոշեցի գրել և այդ կերպ մոտենալ մարդուն, մեր  ապրումներին ու զգացմունքներին:

Գրողի առաջին վեպը՝ «Պարզ թվերի մենությունը», դարձել է համաեվրոպական բեսթսելլեր: Միայն Իտալիայում վաճառվել է գրքի մեկ միլիոն օրինակ: 2008-ին Ջորդանոն դարձել է գրականության բնագավառում իտալական ամենահեղինակավոր մրցանակի՝ Ստրեգայի ամենաերիտասարդ դափնեկիրը: Երկու տարի անց սիրո մաթեմատիկական բանաձևի մասին պատմող «պարզ թվերի մենությունը» մեծ էկրան է բարձրացել: Համանուն ֆիլմի հնչեղությունը չի զիջել վեպին: Մինչդեռ Պաոլոն վստահ էր, որ իր հաջողության գրավականը գիտական աշխատանքներն են. «Գիտությունն իմ ամբողջ աշխարհն էր դարձել, բայց զգում էի, որ ինչ-որ բան պակասում է: Իմ աշխարհում չկային մարդիկ: Ես որոշեցի գրել և այդ կերպ մոտենալ մարդուն, մեր  ապրումներին ու զգացմունքներին»:

Պետք է լսել ու սովորել մարդկանցից, որոնք քաջություն ունեն ընդունելու, որ ինչ-որ բան չգիտեն, կամ, որ ժամանակ է պետք ինչ-որ բան ուսումնասիրելու համար: Կարծում եմ, հենց այս դասերն են ամենաարժեքավորը:

Գրականության և գիտության մեջ իրավիճակը հնարավոր է վերահսկել: Եվ առաջին անգամ երիտասարդ գրողի համար վիճակն անկառավարելի դարձավ գարնանը, երբ համավարակը դատարկել էր Իտալիայի քաղաքները: Իր շուրջ և մտքում ծավալվող քաոսը կառավարելի դարձնելու համար իտալացի հեղինակը մեկուսացման մեջ գրեց մեր օրերի ամենավտանգավոր թշնամու մասին: Գրելու ընթացքում հասկացավ պարզ ճշմարտության բոլոր նրբերանգները. «Մեր բարդ հարցերին միշտ պարզ պատասխաններ են տվել: Պետք է լսել ու սովորել մարդկանցից, որոնք քաջություն ունեն ընդունելու, որ ինչ-որ բան չգիտեն, կամ, որ ժամանակ է պետք ինչ-որ բան ուսումնասիրելու համար: Կարծում եմ, հենց այս դասերն են ամենաարժեքավորը»:

Կարդացեք նաև

Իտալացի ֆիզիկոս-գրողի կորոնաօրագիրը համավարակի ապագան ամիսներ առաջ տեսած ու ապրած Իտալիայի մասին է: Այսօր «Համավարակ» կարդում են աշխարհի տարբեր ծայրերում նույն անտեսանելի թշնամու դեմ պայքարող տասնյակ միլիոնավոր մարդիկ: Հայ ընթերցողը նույնպես կարող է կարդալ՝ Newmag-ն արդեն հրատարակել է տարվա աղտեի մասին աղմկահարույց գիրքը:

Տարածել