[InterPress] Թրամփի փաստաբանն ու նրա ռուսական կապերը
Մինչ փաստաբան և նախկին Նյու Յորքի քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ներկայացնում է նախագահ Դոնալդ Թրամփին հատուկ հետաքննության շրջանակում, Ռուսաստանի հետ Թրամփի թիմի ունեցած կապերի առնչությամբ, Ջուլիանին պահպանել է իր սեփական կապերը Կրեմլի և նրա դաշնակիցների հետ:
Հոկտեմբերին Ջուլիանին Հայաստան էր մեկնել Կրեմլին կից գործարարի հրավերով` մասնակցելու Ռուսաստանի գլխավորած տնտեսական միության համաժողովին:
Կարդացեք նաև.
Թրամփը քննադատել է Մակրոնի պլանը
Թրամփն անտեսում է Իրանի դեմ պատժամիջոցները Թուրքիայի համար
Էքսկլյուզիվ. Իրանը պատրաստ է բանակցություններին, եթե Թրամփը փոխի դիրքորոշումը
Նույն ամսվա ընթացքում Նյու Յորքի նախկին քաղաքապետի անունը հնչեցվեց քրեական գործի շրջանակում, քանի որ նրա նախկին իրավաբանական ընկերությունը, ըստ որոշ պնդումների, օգնել է իրականացնել գործարք Ղազախստանի այն քաղաքացուն, ով մեղադրվում է փողերի լվացման մեջ: Հայաստանն ու Ղազախստանը Խորհրդային Միության մաս են կազմել, այսօր իրենց կառավարությունները և անվտանգության ծառայություններն ու հետախուզական կազմակերպությունները սերտորեն կապված են Մոսկվայի հետ:
Սակայն փորձագետները նշում են, որ Ջուլիանին նախկին Խորհրդային Միության հետ կապերը տասնամյակների պատմություն ունեն, և տարածաշրջանի հետ այդ շահութաբեր կապերը երբեմն համընկել են Թրամփի շահերի հետ:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան