Newmag ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը արժանացել է Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակի
Այսօր Երևանի մամուլի ակումբն իր 20-ամյակին նվիրված հոբելյանական մրցանակաբաշխությանը Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակը շնորհել է Newmag ամսագրի և «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանին` խմբագրական հմուտ ձեռագրի համար:
Մրցանակը հանձնել է ԵՄԱ վարչության անդամ, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։ Երևանի մամուլի ակումբի մրցանակը սահմանվել է 1998-ից և տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին և մեդիա-կազմակերպություններին:
Ներկայացնում ենք մեր գլխավոր խմբագրի տարբեր ժամանակներում տպագրված վերջին 10-ը հոդվածները.
1. Ամեն առավոտ աշխատանքի շտապողների և մինչև ուշ գիշեր աշխատավայրում մնացողների մասին
2. Մայրիշխանությունն իրականում դեռ չի ավարտվել
3. Աշխարհի վերջը՝ աշխարհի համար տարբեր վերջնաժամկետներում
4. Ինչո՞ւ ենք կարոտ Ցեղասպանություն եզրաբառի հնչեցմանը՝ Մեծ եղեռն բառակապակցության փոխարեն
5. Մատիտն ընդդեմ հրացանի. Սատիրան սադրում է մտածել
6. Ամանորի, երանելի ուտելիքի ստրատեգիական պաշարի և Սովի տարվա բարդույթի մասին
7. Պատերազմական իրավիճակ Հայաստանի ֆինանսական շուկայում 2015-ից 2 շաբաթ առաջ
8. Իսկական ամբոխականից մինչև իսկական հանցագործ կամ իսկական հերոս ընդամենը մեկ քայլ է
9. Ցենզուրայի ու պրոպագանդայի, բարակ և պիրկ սեղմված շրթունքներով գրաքննիչների մասին
10. Գնել Նալբանդյան. Ինձ դուր է գալիս Քիմը, գուցե ես էլ նրան դուր գամ
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)