Առաջ շարժվիր առանց կարծրատիպերի ու հորինված ստերի. Ռեյչլ Հոլիս
Ամերիկացի գրող և մոտիվացիոն խոսնակ Ռեյչել Հոլիսը ծնվել է Կալիֆոռնիայում: Հոլիսի տատիկներն ու պապիկները Օկիներ էին (Օկլահոմայից), որոնց բամբակյա իրեր էին ձեռք բերում, որպեսզի օգնեն իրենց 6 երեխաներին:
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ռեյչլը մեկնում է Լոս Անջելես: Նա սկսում է աշխատել Miramax-ում: Աշխատելու տարիներին հանդիպում է իր ամուսնուն ու միասին հիմnում են ընկերություն` Chic Events, որը զբաղվում էր միջոցառումների պլանավորմամբ ու համակարգմամբ:
Ռեյչլ Հոլիսը իր խնդիրների, բարդույթների, կարծրատիպերի ու դրանց հետևանքով առաջացած դժվարությունների մասին գիրք է գրում. «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը լույս է տեսել 2018 թվականի փետրվարին:
Կարդացեք նաև.
- Հավատա ինքդ քեզ ու պատասխանատու եղիր երջանկությանդ համար. Ռեյչլ Հոլիս
- Կանանց խանգարում են երջանիկ լինել. Ռեյչլ Հոլիս
- Newmag-ը ներկայացնում է նոր բեսթսելլեր՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»։ Ինչի՞ մասին է գիրքը
Մոտիվացնող ուղեցույցը 7 ամսվա ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի տասնյակում է եղել: Իսկ 12 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում այն վաճառվել է 880 000 օրինակով: Գրանցած հաջողություններից հետո «Աղջիկ ջան, ուշքի արի»-ն Amazon.com-ում երկրորդ ամենաճանաչված գիրքն էր:
newmag-ը գիրքը թարգմանել է հայերեն` այն հասանելի դարձնելով հայ կանանց համար: Գրքում Ռեյչլի մտքերն ու խորհուրդներն են, կանանց հուզող հարցերի բոլոր պատասխանները: «Դու կարող ես». ասում է Ռեյչլ Հոլիսն ու հավատացնում` երջանկության համար պետք է պատասխանատու լինել ու առաջ շարժվել` առանց բարդույթների ու հորինված ստերի, որոնք խանգարում են լինել ավելի ինքնավստահ ու սիրել սեփական «Ես»-ը:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)