BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գրականագետ Հասմիկ Հակոբյանի մասնագիտական ծավալուն

Գրականագետ Հասմիկ Հակոբյանի մասնագիտական ծավալուն անդրադարձը՝ Սուսաննա Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» գրքին

newmag-y-n

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը cultural.am կայքում անդրադարձել է Սուսաննա Հարությունյանի նոր գրքին, որը Newmag-ն ընթերցողներին ներկայացրեց այս փետրվարին։ «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածու է, ուր ընդգրկված են մոտ երկու տասնյակ գործ։ Ըստ գրականագ

Գրականագետ Հասմիկ Հակոբյանն իր հոդվածում ընդգծում է՝ Սուսաննա Հարությունյանի արձակին բնորոշ են կինեմատոգրաֆիկ մտածողությունն ու պատկերային համակարգը։ Պատմվածքը սկսվում է մի որոշակի իրադարձության նկարագրությամբ, ապա հետընդգրկմամբ շարունակվում դրա նախապատմությամբ ու նախընթաց դեպքերի նկարագրություններով.

«Վերնագրերը նույնպես այդ տրամաբանության մեջ են տեղավորվում, այսպես՝ «Մեկ օր առաջ», «Այդ ուրախ օրը», «Մեր կոշիկի ձախ թայը» և այլն։ «Այդ ուրախ օրը» պատմվածքի հերոսուհին՝ Թերոն, վստահ է, որ ամուսնու՝ Վարազդատի՝ մինչ օրս հուրհրացող կրակն ինքն է, սակայն ցատկում է պատշգամբից, երբ տեսնում է, թե ինչպես է Վարազդատի ձեռքից բաժակն ընկնում ու փշուր-փշուր լինում, երբ վերջինս իմանում է իր երբեմնի դասընկերուհու՝ Ֆլորի մահվան մասին։ «Թերոյին թվում էր, թե միայն իր մահվան դեպքում բաժակը էդպես անհույս կընկնի ամուսնու ձեռքից ու էդպես մանր-մանր կփշրվի հատակին» (էջ 97)։ Գրողական վարպետությամբ հեղինակը փշրվող բաժակի կտորների ու Վարազդատի զսպված արցունքների միջոցով գաղտնազերծում է հերոսների հոգիների թաքնագրված ապրումները՝ տալով մարդկային հոգու էության բնական պատկերը»։

Որոշ պատմվածքներ «անավարտ» ավարտ են ունենում՝ պահելով պատմվածքի ամբողջ ընթացքում ձևավորած առեղծվածը՝ ինտրիգը, ինչպես «Խուլուհամրը» ստեղծագործությունը։ Ըստ գրակաանգետի, առեղծվածայնությունը բնորոշ է Սուսաննա Հարությունյանի մյուս ստեղծագործություններին ևս․ առեղծվածային դրվագներով հարուստ է նրա «Անդրանիկի վերջին ձին» վեպը։ Հեղինակային այս մոտեցումը նրա ստեղծագործություններին ինքնատիպություն է հաղորդում, որն ամբողջանում է նաև ոճական բազմազանության դրսևորումներով.

«Պատումի բազմաձայնությամբ ու տեսանկյունի բազմազանությամբ է աչքի ընկնում «Վուվուզել» պատմվածքը, որը 2018 թվականի հեղափոխության մասին է։ Պատմական այս իրադարձությունը ներկայացվում է մեկ անհատի՝ Վահեի առօրյա անցուդարձի ու կենսագրական հանգամանքների տեսանկյունից, սակայն նկատել են նաև այլ»։

Ըստ գրականագետ Հակոբյանի, հեղինակին բնորոշ է վերնագրեր ընտրելու ինքնատիպ մոտեցումը։ Նրա ընտրած վերնագրերը երբեմն խաղարկային են, երբեմն էլ իմաստային երկակիություն են առաջ բերում բովանդակային ընկալման տեսանկյունից։ Այդպիսին է «Կարմիր գիծը» պատմվածքը․ «Դժվար է որոշել՝ ուսուցիչ Մամո՞ն էր հատել կարմիր գիծը՝ աշակերտներին մաթեմատիկայով տանջելով, թե՞ նրան մատնող բուժքույրը, որի պատճառով աքսորից վերադարձած Մամոն կրկին դատապարտվում է։ «Ցլամարտ» իսպանական հանդիսախաղի անունով վերնագրված պատմվածքը սովորության ուժով ամեն օր միմյանց հետ վիճող կանանց մասին է, որոնց վեճի նյութը երկրորդական է ու անէական։ Վեճը շարունակվում է նաև կանանցից մեկի մահից հետո»։

Գրականագետն ընթերցողի ուշադրությունը ցանկանում է սևեռել Սուսաննա Հարությունյանի կերպարաստեղծման հեղինակային միջոցների վրա. «Հարկ է նշել, որ սյուժետային զարգացման, հեղինակային մտադրության և լեզվաոճական մոտեցումների հանգամանքը։ Պատմվածքներն աչքի են ընկնում լեզվաոճական բազմազանությամբ, որոնք ամբողջական են դարձնում կերպարների նկարագիրը։ Կերպարաստեղծման լեզվական միջոցները կարելի է բաժանել բառային և շարահյուսական ենթախմբի։ Հեղինակը կերպարների խոսքում որոշակի բառային ու շարահյուսական միջոցների կիրառմամբ ստեղծել է անմիջականություն ու արտահայտչականություն։ Շարահյուսական որոշ կառույցներ ու «շեղումներ» կարևոր են դառնում ասելիքի և ընկալման շրջանակն ընդլայնելու, հոգեբանական թաքնագրված շերտերը տեսանելի դարձնելու համար»։

Հասմիկ Հակոբյանի խոսքով, Հարությունյանի «Անտառի մեղավոր անցյալը» պատմվածքների ժողովածուում ընդգրկված ստեղծագործություններն աչքի են ընկնում թեմայի արդիականությամբ, բովանդակային վավերագրությամբ, պատումի ոճային և տեքստակառուցման բազմազանությամբ, որոնք ստեղծագործություններին վիպական ամբողջություն են հաղորդում։ Հեղինակը շեշտը դնում է ոչ թե երևույթի սոսկ նկարագրության վրա, այլ բացահայտում է պատմության ընթացքի մասնակից անհատի կարողունակության սահմանները, անհատի և իրողության փիլիսոփայական ու հոգեբանական շերտերը։

Հոդվածն ամբողջությամբ կադրալ cultural.am կայքում։

Կարդացեք նաև

Տարածել