Գյուլիքևխյան 20: Ու՞մ անունն է կրում փողոցը, որի վրա տեղակայված դատարանում ընթացել է Քոչարյանի դատավարությունը:
Հայկ Գյուլիքևխյան (1886-1951թթ.), հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ: Հետաքրքիր զուգադիպությամբ Գյուլիքևխյանը ծնվել է Արցախում՝ Շուշիում, որն այն ժամանակ ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգում էր: Սովորել է Լայպցիգի, Ցյուրիխի և Հայդելբերգի համալսարաններում:
Գյուլիքևխյանը բացառիկ ճակատագիր է ունեցել՝ 2 աշխարհամարտերի տարիներն անցկացնելով բանտերում: 1914 թվականին Հայդելբերգում, որպես ռուսահպատակ, ձերբակալվել և 4 տարի՝ մինչև պատերազմի ավարտը, անցկացրել գերմանական համակենտրոնացման ճամբարում:
Կարդացեք նաև․
Հարված, որը կահույքավաճառին դարձրեց հանճար
200 տարում առաջին անգամ Ճապոնիայի կայսրն ինքնակամ հրաժարվեց գահից
Մահվան Որդիները. տհուգ-մարդասպանների գաղտնի սեկտան
1918-1919թթ. ծառայել է 11-րդ Կարմիր բանակում: Եղել է ԵՊՀ պռորեկտոր, 1934 թվականից՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ: Զբաղեցրել է կուսակցական պաշտոններ, եղել է մի քանի թերթերի խմբագիր:
Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ կրկին բանտարկվել է և 1938-ից 1945 թվականներին նույնպես եղել է անազատության մեջ:
Հայտնի է իր գրաքննադատություններով: Նա վերլուծել է Շեքսպիրի, Գյոթեի, Հայնեի, Հեգելի, Պուշկինի, Բելինսկու, Աբովյանի, Շիրվանզադեի, Սունդուկյանի ստեղծագործությունները:
Կյանքի վերջին տարիներին աշխատել է Երևանի Վ.Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում։