Ինչո՞ւ սովորական հաճույքները մեզ էլ չեն երջանկացնում
Գեդոնիստական ադապտացիա
Առաջին համբույրն ավելի շատ հաճույք ու դրական զգացումներ է առաջացնում, քան հինգերորդը կամ տասներեքերորդը: Առաջին պաղպաղակն ավելի համեղ է թվում, քանի հաջորդը: Նոր գնված ավտոմեքենայից ստացած հաճույքը հիշողությունից չի ջնջվում, մնում է միայն տխրել գնի ու ծախսած բենզինի համար: Այդպես է լինում գեդոնիստական ադապտացիայի մեխանիզմի պատճառով: Հաճելի, դրական իրադարձությունից հետո, որն առաջացրել է բուռն գացումներ, պատճառել երջանկության զգացողություն, մենք միշտ վերադառնում են ելակետին՝ նրան, ինչ կար էյֆորիայի պիկից առաջ: Այդ մեխանիզմը նաև կոչում են «գեդոնիստական վազքուղի»: Այդ եզրույթը 70-ականների սկզբին ներդրեցին գիտնականներ Ֆիլիպ Բրիկմանն ու Դոնալդ Կեմպբելը: Նրանք հայտնաբերեցին, որ մարդը ելակետային երջանկությանը վերադառնալու տենդենց ունի, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում իր կյանքում:
1978 թվականին արված հետազոտությունն ապացուցում է Բրիկմանի ու իր գործընկերոջ թեզը. Մարդիկ, որոնք լոտոյով խոշոր գումար էին շահել, կես տարի անց ավելի երջանիկ չէին, քան նրանք, ովքեր չէին շահել: Մինչդեռ շահումի պահին այդ մարդկանց երջանկության չափը շատ ավելի մեծ էր: Դա է պատճառը, որ մեզ միշտ չի բավականացնում այն, ինչ ունենք այդ պահին: Աշխատավարձի բարձրացումն ուրախացնում է ինչ-որ մի ժամանակահատված, իսկ հետո մենք ավելի շատ ենք ուզում: Առաջին հանդիպման ուրախությունը փոխարինվում է կենցաղային պրոբլեմներով, ու մենք սկսում ենք փնտրել նոր վառ էմոցիաներ, չնայած որոշ ժամանակ առաջ մեզ ամեն ինչ բավարարում էր ու դուր գալիս: Հարմարեցումն աշխատում է երկկողմանի. Վատ բաներին էլ մենք սովորում ենք այնպես, ինչպես լավին: Ստացվում է, որ սովորում ենք ամեն ինչին:
Ինչպես է հաճույքը դառնում սովորական
Ամերիկացի հոգեբաններ Սոնի Լյուբոմիրսկին ու Կենոնա Շելդոնն իրենց հետազոտության մեջ հաշվի են առնում երկու ուղղություն, որոնք տանում են դեպի գեդոնիստական ադապտացիայի: Առաջինը կախված է դրական էմոցիաների թուլացմամբ, մյուսը՝ ավելի վառ էմոցիաներ ստանալու ձգտումով:
Դրական էմոցիաները թուլանում են
Պատկերացրեք, դուք երկար ժամանակ ճանապարհորդում եք ավտոստոպով, վրաններով ու երազում եք հայտնվել փրփուրով լոգարանի մեջ, որպեսզի թուլանաք, լողանաք տաք ջրով, մաքրվեք: Որոշ ժամանակ անց տաք ջուրն ու փրփուրը էլ չեն պատճառի այնքան հաճույք, որքան հոգնեցուցիչ ճանապարհից հետո: Դուք այլևս չեք նկատում հաճելի ուրախությունները, որոնք դառնում են սովորական:
Մենք ուզում ենք ավելին
Դրական փոփոխությունները դառնում են սովորական, իսկ մենք ուզում ենք ավելին: Օրինակ, նիհարում ենք, հայելու մեջ տեսնում արդյունքը, որը մեզ գոհացնում է: Հետո սկսում ենք մտածել, որ մի քանի կիլոգրամ կորցնելու դեպքում ավելի երջանիկ կլինենք:
Հնարավոր է, արդյոք երջանկությունը կառավարել
Սոնյա Լյուբոմիրսկայան իր «Երջանկության հոգեբանություն. Նոր մոտեցում» գրքում վստահեցնում է, որ այո, հնարավոր է: Երջանկությունը 10%-ով կախված է տարբեր պարագաներից, 50%-ով՝ գենետիկայից և 40%-ով՝ մեր գործողություններից:
Երջանկության բանալին գենետիկան փոխելու մեջ չէ (դա հնարավոր չէ), ոչ էլ իրավիճակը կարող ենք փոխել (դառնալ ավելի հարուստ, ավելի գեղեցիկ, գտնել ավելի լավ գործընկերներ), այն ամենօրյա, նպատակասլաց գործողություններում է:
Կարդացեք նաև.
Ինչպե՞ս հրաժարվել ինտերնետից և ժամանակ գտնել կարևորի համար
Ի՞նչ չի կարելի անել օդակայանում․ կատակները կարող են փչացնել թռիչքը
Ինչպե՞ս պահպանել ընկերությունն ու նոր ընկերներ ձեռք բերել
Ինչպե՞ս նորից ուրախանալ սովորական, ամենօրյա իրադարձություններից ու իրերից
Կյանքը դարձրեք բազմազան
Ստացեք դրական էմոցիաներ կյանքի տարբեր ոլորտներից, փնտրեք հաճույքի նոր աղբյուրներ ու ավելացրեք հներին: Առօրյա դարձած սիրելի սուրճին ավելացրեք կարամելային օշարակ, աշխատանքում փնտրեք նոր խնդիրներ, փորձեք նոր դիրք սեռական կյանքում: Արեք ամեն ինչ, որպեսզի հաճույքը չդառնա միօրինակ:
Գնահատեք այն, ինչ կա
Մարդիկ անընդհատ փնտրում են երջանկություն, բայց չգիտես ինչու, չեն մտածում, որ այն, հնարավոր է, արդեն ունեն: Պետք է լինել շնորհակալ այն ամենի համար, ինչ ունենք, կարողանալ հաճույք ստանալ համեղ ընթրիքից, ոչ միայն մտածել, ինչպես շատ փող աշխատել, այլ նաև պլանավորել, ինչ հաճելի բաների վրա ծախսել արդեն ունեցած փողը: Կարելի է ամբողջ կյանքը վազել ինչ-որ ավելի մեծ բանի հետևից, այդպես էլ չզգալով, որ ինչ-որ մի պահի եղել ենք երջանիկ: Մտածեք, ինչն է ձեզ դարձնում երջանիկ հենց հիմա ու այստեղ ու կանգ առեք: Փորձեք ամեն օր գրանցել մի քանի բաներ, որոնց համար շնորհակալ եք այսօր: Դուք կտեսնեք, որ կյանքում շատ ավելի են հաճելի պահերը, քան մեզ թվում է: Պարզապես շատ բաներին մենք արդեն սովորել ենք:
Հետևեք երջանկության մակարդակին
Փորձեք հասկանալ գեդոնիստական ադապտացիան. կյանքի որ պահերին ենք լցվել երջանկությամբ, ինչից ենք ուրախացել: Համադրեք այն ներկայի հետ: Ինչն է ձեզ դարձնում երջանիկ և ինչու եք դուք վստահ, որ առանց դրա չեք կարող լինել երջանիկ հիմա: Իսկ որքան է իրականում տևում էյֆորիան: Ամենայն հավանականությամբ, ամենօրյա կյանքում դուք կգտնեք բաներ, որոնք ինչ-որ մի ժամանակ անհրաժեշտ են եղել երջանկության համար: Հիմա դուք դա ունեք, այդ դեպքում, ինչու եք դադարել ստանալ հաճույք:
Գեդոնիստական ադապտացիան մեր կյանքի մի մասն է: Բայց եթե հասկանաք այս մեխանիզմի աշխատանքի սկզբունքը, կկարողանաք ձեր երջանկությունը կառավարել, կսովորեք ստանալ հաճույք նույնիսկ սովորական դարձած բաներից:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում