BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես հասցնել ավելի շատ,  բայց  աշխատել ավելի քիչ

Ինչպես հասցնել ավելի շատ,  բայց  աշխատել ավելի քիչ

4.5  ժամվա ընթացքում կարելի  է հասցնել ավելի շատ բան, քան մեկ ամբողջական աշխատանքային օրվա ընթացքում: Ճանապարհորդ, գրող ու բլոգեր Ելենա Պրոկոպեցն ունի 6 հետաքրքիր խորհուրդ:
Ես աշխատում եմ շաբաթական 25 ժամ, քնում եմ 8 ժամ, չեմ կազմում օրակարգ ու հասցնում եմ անել ավելի շատ գործ, քան, երբ առավոտից երեկո նստած եմ լինում օֆիսում ու աշխատում եմ շաբաթվա մեջ 60 ժամ: Ես գերմարդ չեմ: Այն ինչ նկարագրում եմ, իրական է:  Մեկ տարի առանց աշխատանքային կոնկրետ հասցեի աշխատելուց հետո, ես ստացա մի քանի անգնահատելի դասեր սեփական ժամանակը արդյունավետ կառավարելու համար:

1. Օգտվեք Զեյգարնիկի էֆեկտի առավելությունից


Ուղեղն ունի կպչուն գործառույթ, որն անընդհատ հիշեցնում  է կիսատ թողած գործերի մասին: Դա հենց Զեյգարնիկի էֆեկտն է: Այն կօգնի ավարտին հասցնել անավարտ գործերը: Կարեւոր չէ, խնդիրը դուր գալի՞ս է, որը պետք է լուծել, թե՞ ոչ: Այն կատարելու համար գոնե մի փոքրիկ քայլ պետք է կատարել: Բախվել եք ստեղծագործական ճգնաժամի՞, չեք կարողանում գրե՞լ.  բացեք դատարկ ֆայլը, տպեք ինչ պատահի, այն, ինչ ձեզ դուր է գալիս: Պետք է պլանավորել հարսանի՞քը: Սկսեք հարսանեկան ծաղկեփնջից: Պետք է մինչեւ վաղը ընկերության համար կազմել մարքետինգային ռազմավարությո՞ւն: Սկզբի համար գրանցեք մի քանի գաղափար: 99 տոկոս դեպքերում  կսկսեք աշխատել այս խնդրի վրա, մինչեւ կհասնեք հաղթական ավարտին:

2. Օգտվեք նախագծերի կառավարման գործիքներից  (ոչ միայն աշխատանքի համար)


Մեր ուղեղը չի սիրում դժվար խնդիրներ: Երբ նա բախվում է ինչ-որ մի աբստրակտ խնդրի, օրինակ՝ «մտածել ամենամսյա մարքետինգային նախագիծ», ունայնության մեջ է հայտնվում ու նախընտրում է զբաղվել ամենօրյա, թեթեւ գործերով: Ահա, թե ինչու է  պետք ամեն մի գործը բաժանել մի քանի պարզ, փոքրիկ, հասանելի քայլերի: Այստեղ մեծ դեր են խաղում նախագծերի կառավարման գործիքները: Չէ՞ որ դուք չեք ուզում բաց թողնել ոչ մի կարեւոր քայլ:





Գոյություն ունեն անհավանական քանակի անվճար ու վճարովի ծրագրեր  անձնական նախագծերը կառավարելու համար: Ինձ ամենաշատը դուր է գալիս Casual-ը: Հատկապես հիասքանչ է, որ այս ծրագրում կարելի է ինֆորմացիան այնպես կառուցել, ինչպես դա տեղի է ունենում մեր գլխում՝ ոչ թե գծային, այլ՝ փոխկապակցված: Գծային քայլերի հերթականության փոխարեն, կարելի  է ստեղծել մի քանի գործողությունների հոսքերի  հավաքական պատկեր, որոնք տեղի են ունենում միաժամանակ կամ մեկը մյուսի հետևից: Մի խոսքով, դուք գծում եք տեսանելի մի պատկեր, որը թույլ է տալիս ամբողջ նախագիծը աչքի տակով անցկացնել, կատարել փոքրիկ քայլեր, որոնք կտանեն դեպի նպատակը:
Ահա, այդպիսի մի նախագծի օրինակ.
BasecampPodioTrello и Microsoft Project:

2.Փոխեք ձեր սովորությունները


Այսօր շատ հեշտ է գտնել ինֆորմացիա, ինչպես հասցնել անել բոլոր գործերը, բայց արդյո՞ք շատերն են դրանք կիրառում գործնականում: Ես էլ էի այդ մարդկանց թվում:  Մենք բոլորս ունենք սովորություններ, որոնք դժվար է փոխել: Այնուամենայնիվ, մի խելացի լուծում կարելի է գտնել Չարլզ Դահիգայի (Charles Duhigg) «Սովորության ուժը» գրքում: Հեղինակը այն անվանում է սովորությունների ցիկլ: Եթե կարճ` սովորությունը երեք բաղադրիչ ունի. Խթան (որը նախորդում է սովորական պահվածքին), Սովորույթային պահվածք (գործողությունների փաստացի կրկնություն) եւ Պարգև (արտաքին ու ներքին պարգև, որը ստանում ենք սովորական դարձած գործողությունների համար):
Վատ նորություն էլ կա՝ խթանիչների վրա ազդել մենք չենք կարող: Լավ նորություն էլ կա՝ դուք կարող եք փոխել սովորական դարձած գործողությունները:
Կան շատ անարդյունավետ բաներ, որոնք ես անում էի շաբաթվա ընթացքում, բայց ես միշտ մեղքի զգացողություն ունեի, որ ամեն առավոտ օրս սկսում եմ սոցցանցերում փոստ անելով: Իմ բլոգում նոր փոստերով կիսվելու խթանիչը վատ չէ, բայց ես գիտեմ, որ դա կարող է բերել սոցցանցերում անիմաստ թափառելուն, որն էլ իմ օրվա մեջ շփոթմունք  է առաջացնում: Լուծումը՝ նախապես պլանավորել, թե ինչ է պետք անել սոցցանցերում ու մեդիայում: Սահմանել կոնկրետ ժամ, թե երբ է պետք դրանով զբաղվել, ու դա անել ամեն օր: Ամեն անգամ, երբ կատարում եք ձեր նոր սովորույթային գործողությունը, համոզվեք, որ ինքներդ ձեզ պարգեւատրում եք: Հորինեք ձեզ համար ինչ-որ ծիսակարգ, որը կօգնի կանխարգելել բացասական պահվածքը, օրինակ՝ վեբ-սերֆինգը, փող ծախսելը, քաղցր ուտելը: Ամեն անգամ, երբ կստացվի խուսափել այդ վատ սովորությունից, պարգեւատրեք ինքներդ ձեզ: Կրկնեք սա 21 օր, մինչեւ նոր  սովորությունը կդառնա սովորական:

4. Օգտագործեք 90 րոպեի կանոնը


Մոտ 50 տարի առաջ նեյրոֆիզիոլոգ Նատանիել Կլեյտմանը պարզեց, որ օրվա ընթացքում մեր մարմինը ամեն 90 րոպեն մեկ ակտիվության պիկից հասնում է անկման:  Պարզ ասած, մենք արդյունավետ կարող ենք լինել միայն այս 90 րոպեների ընթացքում: Ի՞նչ է տեղի ունենում այդ 90 րոպեների ավարտից հետո:  Մենք սկսում ենք փնտրել հավելյալ վառելիք՝ կոֆեինի, քաղցրավենիքի կամ էլ սեփական սթրեսային հորմոնների տեսքով: Այդ պահին մենք կորցնում ենք մեր կենտրոնանալու կարողությունը, դադարում ենք հստակ մտածել ու տեսնել ամբողջական պատկերը:
Իմ երեկվա օրն այսպես անցավ. Ես հասա օդանավակայան ու սրճարանում աշխատեցի 90 րոպե մինչեւ թռիչքը (Wi-Fi չկար): Թռիչքի ժամանակ նայեցի ֆիլմ, աշխատանքիս նորից վերադարձա Շվեյցարիայից Ֆրանսիա մեկնող գնացքում: Տանն  արագ ստուգեցի էլփոստիս եկած նամակները, ընթրեցի ու եւս 90 րոպե աշխատեցի:
Արդյունքում, 4.5 ժամվա ընթացքում ես արեցի ավելի շատ աշխատանք, որի համար առաջ կծախսեի 8 ժամյա աշխատանքային օրս:

5.Սահմանեք առաջնահերթությունները մինչեւ վերջ


Պենտագոնի ղեկավարներից մեկը հիանալի է ձեւակերպել այս խորհուրդը.
Սկզբում ես կազմում եմ առաջնահերթությունների ցանկը՝ առաջին, երկրորդ, երրորդ եւ այդպես շարունակ: Հետո ջնջում եմ երրորդ առաջնահերթությունից հետո մնացած առաջնահերթությունները:

Սա ոսկե կանոն է ամենօրյա բոլոր խնդիրների ցանկի համար: Երրորդից հետո ընկած բոլոր խնդիրները տեղափոխեք վաղը:
Չգիտե՞ք՝ ինչպես պարզել կարեւոր խնդրները.

  1. Մտածեք, այդ երկու խնդիրների միջեւ կա՞ կախվածություն, թե՞ ոչ: Կարելի՞  է անել քայլ Ա-ն, չանելով՝ Բ քայլը: Եթե ոչ, ուրեմն Բ խնդիրն ավելի կարեւոր է: Ընտրեք այն խնդիրները, որոնք կարող են ազդել հետագա հաջողության վրա:

  2. Օգտագործեք լուծումների մատրիցան: Մեծ ջանքեր պահանջող, դժվար կատարվող խնդիրները պետք է խառնել ավելի պակաս դժվարների հետ:

  3. Կազմակերպեք «օդանավակայանի օր»


Ինձ համար օդանավակայաններն ու օդանավերը գերարդյունավետ աշխատանքային վայր են: Իրականում, ես ավելի հաճախ ընտրում եմ ոչ թե ուղիղ, այլ կանգառներով թռիչքները: Դրանք ավելի էժան են, ու հասցնում եմ այդ ընթացքում ավարտել ավելի շատ գործեր: Փորձեմ բացատրել.
Մինչեւ թռիչքը կամ վայրէջքից առաջ ունեք  սահմանափակ ժամանակ եւ անվճար Wi-Fi: Դա նշանակում է, որ կարող եք աշխատել 90 րոպե, քանի դեռ արդյունավետության պիկի վրա եք: Երբ ինքնաթիռում եք, ձեզ չեն խանգարում, հեռախոսն անջատված է, մնում է միայն մաքուր արդյունավետ աշխատել: Ես հաճախ նույն այդ մթնոլորտը փորձում եմ ստեղծել տանը. անջատում եմ ինտերնետը եւ 90 րոպեում առանց շեղվելու կատարում եմ աշխատանքս:
Եկեք ամփոփենք: Ահա այն պլանը, որով կհասցնեք կատարել շատ աշխատանք, բայց կաշխատեք ավելի քիչ.

  1. Կատարեք առաջին քայլը ձեր գործն անելու համար եւ օգտագործեք Զեյգարնիկի էֆեկտը:

  2. Օգտագործեք նախագծերի կառավարման գործիքներ, որպեսզի հստակ պատկերացնեք, թե ինչ է պետք անել ու միշտ լինեք կենտրոնացած:

  3. Հետեւեք ձեր խթանիչներին ու վերափոխեք դրանք՝ դարձնելով դրական սովորություններ:

  4. Օգտագործեք 90 րոպեի օրենքը:

  5. Սահմանեք առաջնահերություններ ու աշխատեք ավելի կարեւոր խնդիրների վրա:

  6. Հեռացրեք այն ամենը, ինչ շեղում է ձեզ: Օրինակ, կազմակերպեք «օդանավակայանի օր»:

Տարածել