BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պարույր Հայրիկյանը նշում է իր «108»-ամյակը. ահա, թ

Պարույր Հայրիկյանը նշում է իր «108»-ամյակը. ահա, թե ինչպես է նա հաշվել իր տարիքը

Հուլիսի 5-ը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եռատոն է անվանում` ինքն է ծնվել, Սահմանադրությունն է ընդունվել, Ամերիկան է անկախացել: Նրա` Դավիթաշենի տան տանիքին երկու դրոշ է ծածանվում` հայկականն ու ամերիկյանը: Հայրիկյանին շնորհավորելիս`  ընկերները կատակում են` Ջեֆերսոնն իմացել էր, որ Պարույրը հենց ա’յդ օրն է ծնվելու:
68-ամյակը, Հայրիկյանի հաշվարկով` 108-ամյակը «բռնադատվածների մեկ տարին 3 են հաշվում», ԱԻՄ առաջնորդը նշում է տորթով, շամպայնով, ասուլիսով ու իր հեղինակած ՀԱՅԱՍՏԱՆ երգով:



Կարդացեք նաև.



ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ.

  • Հրեշտակների կամքով համընկավ իմ ծննդյան օրը ԱՄՆ անկախության, մեր Սահմանադրության տոների հետ: Դա պատահական չէ:

  • Հայաստանի չարչրկուած, բազմակի ամենաայլանդակ ձեւերով բռնաբարուած սահմանադրութեան օր

  • Սահմանադրութիւնից միայն օրը մնաց, այն էլ հարցական է, մնա՞ց։

  • Սահմանադրութիւնը, անկախ իր որակից, որպէս ազգային կարեւորագոյն ընդհանրական երեւոյթ այլեւս չի ընկալւում։

  • Մորթեցին, վառեցին, խեղդեցին, վերջում էլ բռնաբարեցին սահմանադրականութեան գաղափարը․․․

  • Բարձրագոյն հենարան եւ առանցքային արժեքներ ոչնչացնող գժերի ու իդիոտների երկիր են դարձնում մեր վերջին յոյսի վերջին հենարանը:

  • 25 տարվա ընթացքում երեք սահմանադրություն ենք ունեցել: Եթե առաջին երկուսը կապ ունեին միմյանց հետ, ապա վերջինը հիմարության, ապուշության, տխմարության, ծախվածության, մարդատյացության գագաթնակետն է:

  • Միայն գիժը կարող է ասել, թե երկրորդ հանրապետությունից հետո գնում ենք երրորդ, ու դա կոչվում է անկախություն:

  • Լեւոն Տէր-Պետրոսեանը իր խամաճիկների միջոցով իր համար գրել տուեց սահմանադրութիւն, որով կարող էր միահեծան իշխել։ Գրեց, բայց չվայելեց:

  • Խեղճ Միքայէլ Նալբանդեան, քեզ ո՞վ պիտի պաշտպանի անգրագէտներից, ողորմութեան արժանի միջակութիւններից ու ծախուներից։

  • Երբ դեբիլությունը տեսնում ու լռում ես, նշանակում է` դու էլ այդ դեբիլների աջակիցն ու դաշնակիցն ես

Տարածել