JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Սրտխառնոց մարզումների ժամանակ. Ինչպե՞ս հաղթահարել

Սրտխառնոց մարզումների ժամանակ. Ինչպե՞ս հաղթահարել այն

Մարզումների ժամանակ սրտխառնոցը ծանոթ երևույթ է բոլոր սկսնակ մարզիկներին: Ինչպես կարգն է, այն հայտնվում է, երբ ուժերն արդեն չեն հերիքում, և կարող է տանջել ոչ միայն նորեկներին, այլև առաջադեմ մարզիկներին:

Բարձր թթվայնություն


Ինտենսիվ պարապմունքների ժամանակ մկաններին չի հերիքում թթվածին ադենոզինտրիֆոսֆատի արտադրության համար և օրգանիզմն անցնում է անաէրոբ նյութափոխականությանը. գլյուկոզայի կիսումը առանց թթվածնի մասնակցության:
Անաէրոբ գլիկոլիզի գործընթացի ժամանակ ձևավորվում է կաթնաթթու, որը հետո վերամշակվում է. այրվում է միտոքոնդրիումի բջիջներում, ինչպես նաև ընկնում է մկաններից արյուն և տեղափոխվում տարբեր օրգաններ: Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, պետք է որոշակի ժամանակ:


Կարդացեք նաև.



Եթե կաթնաթթվի արտադրությունը արագ է, քան օրգանիզմն հասցնում է այն դուրս հանել և վերամշակել, մկաններում և արյան մեջ կուտակվում են ջրածնի իոններ: Դրանք մկաններում արյում են առաջացնում, նվազեցնում են արյան pH-ը:
Դրանք մկաններում արյում են առաջացնում, նվազեցնում են արյան pH-ը

Թթվայնության բարձրացումն առաջացնում է սրտխառնոց և ստիպում է ձեզ կանգնել, որպեսզի օրգանիզմը հասցնի դուրս հանել ջրածնի իոններ և վերականգնել pH-ի բալանսը:

Ինչպե՞ս հաղթահարել


Նվազեցնել ինտենսիվությունը: Օրգանիզմը կհաղթահարի կաթնաթթվին և սրտխառնոցը կանցնի:
Մարզվել պարբերաբար: Այդ դեպքում օրգանիզմը կարողանում է ավելի հեշտ ու արագ կարգավորել կաթնթաթթվի արտադրությունը: Փորձառու մարզիկները կարող են շարունակել մարզումը  կաթնաթթվի բարձր մակարդակի դեպքում, որը վաղուց կստիպեր կանգնել անպատրաստ մարդուն:
Խմել վիտամիններով հագեցած խմիչք: Այն կարող է նվազեցնել սրտխառնոցի առաջացման պատճառը:

LIFEHACKER

Տարածել