The New Yorker. Խոսում է քաղաքը կամ բուժվիր ինքնուրույն
Նախագահ Բարաք Օբաման «Wall Street Journal»-ի կազմակերպած ֆորումի ժամանակ (healthcare.gov կայքի խայտառակ բացումից երկու ամիս անց) գործադիր տնօրեններին հայտարարեց, որ գրեթե համոզված է, որ կայքը «կսկսի գործել յուզերների մեծ մասի համար»: Նա հայտնեց, որ ընթացքը եղել է «մեղմ ասած` դժվարին», և ավելացրեց, որ հենց կայքը սկսի աշխատել, «հաստատ կարիք կլինի վերամարքեթինգ և ռեբրենդինգ անել»:
Բայց սա ամենը չէ, ինչ պետք է անել: Հաջորդ օրը CBS-ի քվեարկության արդյունքով նախագահի համակրանքի վարկանիշն իջել էր մինչև 37 տոկոս, որն ամենացածրն է մինչև այժմ եղած արդյունքներից: Դա արդեն իսկ հարվածի տակ է դնում նրա քաղաքականության ապագան և այն գաղափարը, որ նախագահը կարող է մեծ արդյունքի հասնել:
Ըստ «Gallup»-ի քվեարկության՝ ամերիկացիների միայն 42 տոկոսն է համաձայն, որ կառավարությունը երաշխավորի առողջապահության հասանելիությունը:
2006 թվականին նրանք կազմում էին քվեարկողների 69 տոկոսը: Healthcare.gov կայքի տեխնիկական սխալները գուցե ավելի քիչ վնաս հասցնեն, քան քաղաքական սխալները:
Մինչև նոյեմբերի 2-ը մոտ 27000 մարդ էր հաջողեցրել գրանցվել ֆեդերալ փոխանակման ծրագրի համար, մինչդեռ 79000 մարդ փորձել էր դա անել 14 նահանգներում, որոնք ունեին ֆեդերալ ֆոնդերի սեփական կայքերը: Մեկ շաբաթ առաջ Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներն Օբամային հարցրել են, թե նա մի փոքր չի՞ չափազանցել՝ հայտարարելով՝ իբր ծրագիրը պատրաստ է:
Նա պատասխանել է. «Ինձ շատ բաներում են մեղադրում, բայց այնքան հիմար չեմ, որ ասեմ, թե ամեն ինչ պարզ է լինելու, ինչպես «Amazon»-ից կամ «Travelocity»-ից օգտվելը: Համոզված եմ, որ կայքն իսկապես կաշխատի»:
Սակայն հարյուր հազարավոր մարդիկ բազմիցս լսել են, թե ինչպես է նախագահն ասել. «Եթե գործառող փաթեթը ձեզ դուր է գալիս, կարող եք շարունակել դրանից օգտվել»: Իրականում նա ուզում էր ասել, որ մարդիկ ինքնակամ կհրաժարվեն իրենց հին փաթեթներից, երբ տեսնեն healthcare.gov-ի առաջարկած հիանալի պայմանները: Նա արդեն համարյա թե կորցրել է դեմոկրատների աջակցությունը և այժմ ստիպված է ապահովագրությունից օգտվողներին հնարավորություն տալ, որ նրանք ևս մեկ տարի շարունակեն օգտվել իրենց ընթացիկ փաթեթից:
Ամերիկայի առողջապահության համակարգը վաղուց է շարքից դուրս եկել: Դրա պատճառով կրճատվում է մարդկանց կյանքի տևողությունը, քայքայվում է տնտեսությունը, մարդիկ սնանկանում են հիվանդություններից հետո:
Կայքի հարյուրավոր թերությունները հրաշալի հնարավորություն են ստեղծում այն մարդկանց համար, որոնք երբևէ չէին կարող իրենց բժշկական ապահովագրություն թույլ տալ, նաև պաշտպանում են այն մարդկանց, որոնք նախկինում վատառողջ են եղել: Այլ լավ կողմեր էլ կան, օրինակ՝ ապահովագրումը ռեպրոդուկտիվ հիվանդություններից: Օբաման այլևս չի կարող վերընտրվել, սակայն մյուս դեմոկրատները կարող են, և կուսակցության 2014-ի հիմնախնդիրը լինելու է օբամապահությունը:
The New Yorker-ի այլ հոդվածներ`
- Պուտինը մեծ ծառայություն մատուցեց ՆԱՏՕ-ին
- Մոռացվելու իրավունքը Եվրոպայում հաղթում է համացանցին
- Վերընտրվել չի նշանակում ավելի շատ իշխանություն ունենալ
- Վարկ ունենալը «աղքատության վիճակագրության» նոր ցուցանիշ է
- Facebook–ը գնալով անտանելի է դառնում
Առաջին անգամ չէ, որ Օբաման չի ուզում ընդունել հանրապետականների դեմ իր պայքարի հետևանքները: 2010 թվականի Առողջապահության ակտին հետևեցին դատական գործընթացներ, տասնյակ քվեարկություններ` այն բարելավելու համար: 2012 թվականին, երբ Գերագույն դատարանն էր հետևում օրենքի կիրառմանը, այն նաև թույլ տվեց , որ նահանգները դուրս գան բժշկական ապահովագրությունից: Ամբողջ գումարը վճարողը դառնում էր ֆեդերալ կառավարությունը: Ո՞ւմ դուր չէր գա այդ փաթեթը: Պարզվում է՝ հանրապետականներին: Գումարը վերցրեցին միայն չորս նահանգներ, որոնք ունեին հանրապետական նահանգապետ և հանրապետական կառավարություն: (Իրականում քսանհինգ նահանգ է այդպես վարվել):
Միայն Տեխասում մեկ միլիոն մարդ դրա պատճառով կմնա առանց ապահովագրության:
Healthcare.gov-ը աստիճանաբար ավելի լավ է աշխատում: Այցելուներն այժմ կարողանում են գրանցվել ու հայտ լրացնել: Եվ ըստ անցյալ շաբաթվա տվյալների՝ յուրաքանչյուր նահանգի գրանցման թիվը կրկնապատկվել է: Սակայն ժամանակը քիչ է. փաթեթներին գրանցվելու վերջնաժամկետը դեկտեմբերի քսաներեքն է, եթե ցանկանում եք, որ փաթեթն ուժի մեջ մտնի հունվարի մեկից: Առողջապահական կենտրոնի ինֆորմացիոն բաժնի ղեկավար Հենրի Չաոն անցյալ շաբաթ նշել է, որ դեռ չեն էլ սկսել կառուցել հաշվապահությունը, վճարումների գրասենյակը և այն տարածքները, որոնց կարիքն ունի կայքը:
Օբաման համոզված է, որ կայքը սկսելու է աշխատել, և որ բոլորը հիշելու են, թե ինչքան վատն է այժմյան համակարգը, և թե ինչքան լավն է նորը: «Համոզված եմ, որ որոշ ժամանակ անց, երբ հետ նայենք, կտեսնենք, որ մարդիկ ասում են, թե ինչ լավ է աշխատում համակարգը և ինչքան մարդկանց է օգնում»,- ասաց նա անցյալ շաբաթվա ասուլիսի ժամանակ: Հինգ տարի Սպիտակ տանն անցկացնելուց հետո Օբաման դեռ հավատում է, որ կարող է բարելավել ինչ-որ բան այնաստիճան, որ կարողանա վայելել նաև դրա պտուղները: Առողջապահական բարեփոխումները նախագահի օրինական նվաճումնեն և պատմական կարևորություն ունեն, անշուշտ: Դա պահպանելու համար նա պետք է նահանգ առ նահանգ նվաճի իր քաղաքականությամբ: Այս անգամ միայն Օբամա բրենդը բավական չէ:
newmag #43