BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Hello Siri. 6 տարի առաջ սկսեցինք խոսել սմարթֆոնի հ

Hello Siri. 6 տարի առաջ սկսեցինք խոսել սմարթֆոնի հետ

2011-ի հոկտեմբերին  iPhone 4s-ի շնորհանդեսին ներկայացվեց բջջայինների հետ փոխազդեցության լիովին նոր մեթոդ՝ շփում Siri ձայնային  օգնականի հետ: Siri-ի ծնունդը ավելի վաղ էր, երբ հիմնվեց նույնանուն ստարթափը: Մինչև Apple-ը կգներ այն, ծրագրային ապահովումը նախատեսվում էր Blackberry և Android ՕՀ-ի համար, սակայն  պլանները  ձախողվեցին: Եթե գործարքը չկայանար, դժվար թե աշխարհում լիներ այն Siri-ին, որին այսօր մենք ճանաչում ենք:
6 տարում մեր վիրտուալ ընկերուհին անցել է կատարելագործման մի շարք փուլեր՝ այն դարձավ ավելի կիրթ, գիտակից, գրավիչ և շփման մեջ ավելի հաճելի: Եվ, ամենակարևորն այն է, որ Siri-ն սովորեց խոսել ավելի շատ լեզուներով:
Այսօր Siri-ն ապրում է ոչ միայն iPhone-ում՝ նրա ձայնը լսելի է iPad-ում, Apple Watch-ում, անգամ Mac-երում:



Կարդացեք նաև.



Apple-ը ցանկանում է Siri-ն դարձնել նաև անձնական հոգեբան: Հաճախ ձայնային օգնականին դիմում են իրենց հոգեբանական խնդիրներով, կիսվում անձնական ապրումներով:  
Նախատեսվում է, երբ պատմենք մեր դեպրեսիայի մասին, նա կկարողանա խորհուրդ տալ և մատնանշել մոտակա հոգեբանական ծառայություններ մատուցող ընկերությունը: Այժմ ընկերությունը փնտրում է մասնագետներ, որոնք կարող են զարգացնել ձայնային օգնականին: ԸՆդ որում, պահանջները խիստ են՝ աշխատակիցը պետք է ունենա ծրագրավորողի կրթություն և  փորձ հոգեբանության ոլորտում, ինչպես նաև պետք է տիրապետի NLP մեթոդաբանությանը:

Մշակողները աշխատում են, որ Siri-ն կարողանա գնահատել իրավիճակը, հեռու չէ ժամանակը, որ ամեն ինչ հասկացող մեր ընկերուհին կկարողանա նաև սիրահարվել, ինչպես պատահեց «She» ֆիլմի հերոսների հետ:

Տարածել