[InterPress] Հիլարի Քլինթոն. Կցանկանայի նախագահ լինել
Հիլարի Քլինթոնը հնարավոր է 2020թ.-ին առաջադրվի: Recode տեխնոլոգիական վեբ կայքի լրագրող Կառա Սուիշերի հետ զրույցում նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հարցին Քլինթոնը նախ ասել է՝ ոչ, կարճ դադարից հետո կրկնել` ոչ: Բայց երբ Սուիշերը նկատում է, որ Քլինթոնը վարանում է, Հիլարին փորձում է վերաձևակերպել պատասխանը՝ ասելով, որ հաջոր դեմոկրատ նախագահի համար գերխնդիրը Միացյալ Նահանգների դիրքերը միջազգային արենայում ամրապնդելն է:
«Դե, կցանկանայի նախագահ լինել, այնպիսի աշխատանք է սպասվում, որին ես ինձ պատրաստ եմ համարում` հիմնվելով սենատում 8 տարվա աշխատանքի ու պետդեպում դիվանագիտական անցյալիս վրա», – ասել է նա:
Կարդացեք նաև․
«Ի՞նչ կատարվեց». Հիլարի Քլինթոնը գիրք է գրել ընտրություններում իր պարտության մասին և մեղադրել բոլորին
Բիլ Քլինթոն. Սեքս և սուտ
Տասնամյակներ շարունակ Ջորջ Սորոսը հրեշ է ներկայացվել
Զրույցի հաջորդ օրը Սուիշերն իր թվիթերյան էջում գրառում է արել: Սոցցանցերում լայն տարածում գտած արձագանքները կարծես համընկնում էին Քլինթոնի ասածների հետ:
«Թվիթերցիներ, հանգստացեք: Չնայած հնչեց այնպես, թե @HillaryClinton-ը հրաժարվում է բացառել իր մասնակցությունը նոր արշավին, բայց իմ տպավորությունն է, որ նա կցանկանար նախագահ լինել, բայց չէր ցանկանա ընտրարշավի մասնակցել», -գրել է նա:
Վերջին շաբաթների ընթացքում Քլինթոնն ավելի հաճախ է աչքի ընկնում, հաճախ հանրային վայրերում է հայտնվում, ֆինանսավորում է դեմոկրատներին: Անցած շաբաթ նա խոսել է Դոննա Շալալայի` Քլինթոնի վարչակազմի անդամի կազմակերպած դրամահավաք միջոցառմանը, որը Ֆլորիդայում արշավի է մասնակցում:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)