Երկու խաղացող, սև ու սպիտակ խաղաքարեր. Շախմատ
Երկու խաղացող, 64 դաշտ ունեցող քառակուսի խաղատախտակ, սև ու սպիտակ խաղաքարեր. առաջին անգամ շախմատը ծագել է Հնդկաստանում` ավելի քան 2000 տարի առաջ: Այն ժամանակ «չատուրանգա» կոչվող խաղը պատկերում էր հնդկական զորքի կազմն ու շարքը:
Հետագայում շախմատն իր բոլոր տեսակներով Հնդկաստանից տարածվեց արևելյան ու կենտրոնական Ասիայով, հետո էլ մուտք գործեց Պարսկաստան: Արաբներն էլ զարգացրին ու կատարելագործեցին խաղը:
Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, բայց նրանք լիակատար միատեսականությունը սահմանվել է 19-րդ դարում:
Շախմատն այժմ աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է. այն խաղում են նույնիսկ առցանց ու համակարգիչներով:
Կարդացեք նաև.
Շախմատի աշխարհի չեմպիոնը. Տիգրան Պետրոսյան
Շախմատն ամեն ինչ խլում է մարդուց. Տիգրան Պետրոսյանի որդու ուղերձը
Ինչո՞ւ որոշեցինք հրատարակել Տիգրան Պետրոսյանի գիրքը
Շախմատային պարտիայի սկզբում յուրաքանչյուր քաղացող ունենում է 16 խաղաքար` մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Այս 6 տեսակի խաղաքարերից յուրաքանչյուրը քայլում է առանձնակի ձևով: Դրանք օգտագործվում են հակառակորդի խաղաքարերին հարվածելու ու դրանք վերցնելու համար:
«Մատ» հայտարարել հակառակորդի արքային. ահա խաղի նպատակը: Անհրաժեշտ է հակառակորդի արքային հարվածի տակ վերցնել այնպես, որ հարվածից խուսափելու տարբերակ ու հնարավորություն չլինի:
Շախամտի աշխարհի չեմպիոնի տիտղոսին առաջինն արժանացել է Վիլհելմ Ստեյնիցը` 1886 թվականին: Շախմատի աշխարհի չեմպիոններ են եղել նաև Բորիս Սպասկին, Գարի Կասպարովը, Միխայիլ Տալը, Տիգրան Պետրոսյանը և այլք. newmag-ը ներկայացնում է Տիգրան Պետրոսյանի գիրքը` շախմատի մասին իր դասախոսություններով: «Գահերի խաղը» սովորեցնում է մտածել քայլ անելուց առաջ ու բացում է բարձրագույն վարպետության գաղտնիքները:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)