Ջասթին Տրյուդո. եռագույն գուլպաներով վարչապետը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դադարեց ընկալվել որպես երկրի նախկին վարչապետի որդի 1998 թվականին, երբ դահուկասահքի ժամանակ ձնահոսքի հետևանքով մահացավ նրա եղբայր Միշելը: Ջասթինը հասարակական մեծ արշավ սկսեց դահուկորդների անվտանգության մակարդակը բարձրացնելու պահանջով:
2000 թվականին մահացավ Ջասթինի հայրը՝ Կանադայի լեգենդար վարչապետ Պյեր Տրյուդոն: Հուղարկավորության ժամանակ Ջասթինի ելույթը համարվեց նրա քաղաքական գործունեության սկիզբը:
Այդ ժամանակ նա դպրոցում ֆրանսերեն և մաթեմատիկա էր դասվանդում: Տրյուդոյի հասարակական գործունեությունն այստիճանաբար ընդլայնվում էր: Նա սկսեց պայքարել հանուն բնության, սատարեց լիբերալների բազմաթիվ նախաձեռնություններին:
Կարդացեք նաև.
- 10 ուշագրավ փաստ Ջասթին Տրյուդոյի մասին
- Ֆրանկոֆոնները. «Հեղափոխությունը» և «Ընդհանուր հայտարարը»՝ մեկ տուփով
- Ընդհանուր հայտարար․ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա գրքի հայերեն թարգմանությունը