Newmag հրատարակչությունը ՀԲԸՄ Հայաստանում ներկայացրեց Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը
04/10/2026
Գիրքը ներկայացրեցին հեղինակը՝ Հրայր Պալեանը և թարգմանիչ-խմբագիր Կարեն Հարությունյանը։
Կարեն Հարությունյանը «Անավարտ խաղաղություն» գիրքը համարում է հանրագիտարանային աշխատություն, քանի որ հեղինակը հետազոտել է արխիվային փաստաղթեր, հարցազրույցներ է արել Հայաստանի նախկին նախագահների, համանախագահների ու դիվանագատների հետ.

«Հեղինակն օգտագործել է նաև իր տասնամյակների փորձը, որպես բանակցող ու հաշտարար։ Հրայր Պալեանը եղել է Կոսովոյի ու Մոնտենեգրոյի անկախության ճարտարապետներից մեկը»։

Հրայր Պալեանը պատմեց, որ գիրքը գրելու գաղափարն առաջացել է 2023 թվականին, երբ Ղարաբաղն արդեն վտանգի տակ էր, սկսել է պրպտել, փորձել հասկանալ, թե ինչու և ինչպես ձախողեցինք բանակցությունները.

«1997 թվականին մեզ առաջարկեցին Ղարաբաղի վերջնական կարգավիճակն անորոշ ժամանակով հետաձգել։ Համանախագահներն առաջարկում էին կարգավորել Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը միջազգային իրավունքի կոնտեքստում։

Դրա փոխարեն հինգ շրջանները պետք է վերադարձնեինք, բայց պահեինք Լաչինը, գուցե նաև՝ Քելբաջարը։ Արցախը պետք է պահեր բանակը, ինքնավարությունը։ Ադրբեջանցի փախստականների հարցը նույնպես պետք է քննարկեինք։ Բայց Հայաստանի ուժային նախարարներն ու Արցախը մերժեցին։
Քիչ տալով մեծ պատառն ես պահում, բայց մենք զիջումը չենք ընդունում։ Մենք ժողովրդին չենք պատրաստել, որ կարող ենք անել զիջում։ Մեր մոտ փոխզիջումը դավաճանությանը հավասար մի բան է»։

Գրքում հեղինակն առանձնացնում է ինը բանակցային ձախողումներ, դրանցից մեկն ըստ հեղինակի՝ մաքիսմալիստ լինելն ու զիջումների չգնալն է։ Հրայր Պալեանը սխալ է համարում նաև, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից. «Հայաստանի վտանգավոր ու անպատասխանատու քայլերից է 2019-20 թվականներին իշխանության հայտարարությունները.
«Պետությունն անպատասխանատու հայտարարություններ արեց։ Ադրբեջանն իրավական հիմքգտավ, որ սկսի պատերազմ։ Բացի այդ, ամբողջ աշխարհը զբաղված էր քովիդով»։

Պալեանն անդրադարձավ նաև նախաստորագրված հաշտության համաձայնագրին, որի 17 հոդվածներում չկա կետ երկու հարյուրից ավելի քմ հողատարածքների մասին, որոնք գրավել է Ադրբեջանը։

Չկա նաև որևէ կետ հայ պատանդների մասին, որոնք անօրինական ու առանց հիմքի գտնվում են ադրբեջանական բանտում։ Նրանց հարցը օրակարգում պետք է լինի ամեն օր, մինչև հարցը ստանա լուծում։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում են «Պուլիցեր» մատենաշարը
Newmag-ը ներկայացնում է ամենակարևոր համաշխարհային բեսթսելլերներից մեկը. Ջոնաթան Հայթ. «Տագնապած սերունդը» (թրեյլեր)
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակի առթիվ հանդիպում Newmag Signature Club-ի անդամների հետ (լուսանկարներ)
Գրքատվություն #15 /«Ֆլեշ» ընկերության աջակցությամբ 500 գիրք է նվիրել Ստեփանավանի քաղաքային գրադարանին