BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Աշխատանքի ընդունելիս 5 հարց, որ հնացել են, և 5 հար

Աշխատանքի ընդունելիս 5 հարց, որ հնացել են, և 5 հարց, որ կտա նոր տեսակի HR մենեջերը

Forbes-ը հրապարակել է 5 այն հարցերը, որոնք հեշտացնում են HR – մենեջերների աշխատանքը թափուր պաշտոնի համար դիմած անձանց հետ հարցազրույցի ընթացքում, միևնույն ժամանակ անմիջապես բնութագրում HR – մենեջերների և տնօրենների աշխատանքային «ձեռագիրը»:


  1. Ո ՞րն է ձեր ամենամեծ  թուլությունը:

  2. Որտե՞ղ, ի՞նչ պաշտոնում եք ձեզ տեսնում առաջիկա 5 տարվա ընթացքում:

  3. Ո՞րն է եղել Ձեր ամենամեծ բացթողումը:

  4. Ինչու՞ մենք պետք է ընտրենք հենց Ձեզ բոլոր տաղանդավոր թեկնածուներից:

  5. Ձեզ  ինչպե՞ս կբնութագրեր Ձեր նախկին տնօրենը ու ի՞նչ կասեր ձեր մասին:


Ի՞նչ ընդհանրություն ունեն բոլոր այս 5 հարցերը: Բոլորն էլ հետապնդում են մեկ նպատակ` պարելով, թռչկոտելով ապացուցել գործատուին, որ դուք արժանի եք թափուր պաշտոնը զբաղեցնելուն:
Forbes-ի վերլուծաբանները ներկայացնում են նաև այս հարցերի, այս աշխատաոճի բացասական կողմերը և բնութագրում այս հարցերով առաջնորդվող HR-մենեջերներին կամ ընկերության տնօրենին:
Միջազգային առաջատար պրակտիկան վկայում է, որ հարցազրույցի ընթացքում պարելը, թռչկոտելը կամ սեթևեթելը կիլոմետրերով հեռու է պրոֆեսիոնալ բիզնես էթիկետի կանոններից:
Անկախ նրանից, թե դուք մտադիր եք ընդունել աշխատանքի կամ ոչ, բոլոր 5 հարցերը հաստատում են, որ հարցազրույցն անառողջ է և բացասական է բիզնեսի համար:


Աշխատանքային lifehack-երի ու օգտակար ուղեցույցերի մասին այլ հոդվածներ`



Գործատուի համար ամենևեին էլ պարտադիր չէ իամանալ, թե որն է իր ապագա աշխատողի ամենամեծ թուլությունը: Ամեն ինչ հարաբերական է: Միևնույն հարցի, առարկայի հանդեպ անձանց վերաբերմունքը, մոտեցումը և հմտությունները տարբեր են:
Իհարկե, միշտ էլ կլինեն միլիոնավոր բաներ, որոնք դուք չեք կարող անել լավ, հետո ի՞նչ : Ամենակարևորը, դուք գիտեք, թե որոնք են ձեր ուժեղ կողմերը:
Պարզապես զավեշտալի է, երբ գործատուն հետաքրքրվում է աշխատանքի ընդունվողից նրա առաջիկա 5 տարվա նույնիսկ 5 շաբաթվա հեռանկարի կանխատեսման և հնարավորության մասին: Այս հարցի հիմքում այլ մտավոր, մշակութային աղբյուր է:  Դա նշանակում է, որ թեկնածուն հաստատակամ է, հեռատես, նույնիսկ  առանց գործատուի:  
Մյուս կողմից, ինչու՞ հարցազրուցավարը պետք է իմանա թեկնածուի անձնական կյանքի, պլանների մանրամասները:
Իսկ հարցը, թե որն է Ձեր ամենամեծ բացթողումը, նույնիսկ վիրավորական կարող է լինել, կարծես ցանկանում ես պարզել անձի թույլ կողմերը, հետո այն օգտագործելու համար:
Որոշ հարցազրուցավարներ  հաճախ հարցնում են,  «Ինչու՞  մենք պետք է ընտրենք,  վարձենք հենց Ձեզ»: Սակայն ամենևին էլ աշխատանք փնտրողի խնդիրը չէ բացատրել, թե նա արժանի է թափուր պաշտոնին կամ ինչով է առավել մյուս թեկնածուներից: Հարցազրուցավարը միայն պետք է հետաքրքրվի գործնական հարցերից, հմտություններից, կարողություններից:  Իսկ եթե հարցազրուցավարը հարցնում է, «ինչու՞ մենք պետք է ընտրենք հենց Ձեզ» փաստում է մեկ բանի մասին` նա ծույլ հարցազրուցավար է:

Տարածել