Ովքե՞ր են Փոլ Իգնեշիուսի 4 զավակները
Դեյվիդն ու Ադին լրագրողներ են: Դեյվիդ Իգնեշիուսը սյունակագիր է Վաշինգտոն Պոստում և 10 վեպի հեղինակ: Աշխատել է «Washington Monthly» պարբերականում, ապա՝ «Wall Street Journal»-ում, հոդվածներ է հրապարակում «The New York Times», «Foreign Affairs» և «The New Republic» պարբերականներում։
2009 թվականին հենց Դեյվիդ Իգնեշիուսն էր մոդերացնում Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումին Շիմոն Պերեսի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանավեճը: Թուրքիայի նախագահը որոշեց լքել դահլիճը, երբ Դեյվիդ Իգնեշիուսը ընդհատեց նրան՝ նշելով, որ պետք է հետևել կանոնակարգին։ Էրդողանը բողոքեց, որ Շիմոն Պերեսին ավելի շատ ժամանակ էր տրվել, քան իրեն և խնդրեց Դեյվիդ Իգնեշուսին թույլատրել մի անգամ էլ ելույթ ունենալ։ Սակայն Իգնեշիուսը պատասխանեց, որ, ժամանակը սուղ է և չեն կարող նորից քննարկել: Այս խոսքից հետո Էրդողանը վեր է կենում տեղից հեռանում:
- [Բացառիկ] Արտակ Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցը Դեյվիդ Իգնեշիուսի հետ
- 10 փաստ ԱՄՆ պատմության մեջ ամենաբարձր հայ պաշտոնյա Փոլ Իգնեշիուսի մասին
- Ամերիկյան վերնախավի ամենավառ աստղերը. «Հիմա մասամբ գիտեմ»
Ադի Իգնեշիուսը «Հարվարդ բիզնես ռեվյուի» գլխավոր խմբագիրն է: 2002 թվականին նա եղել է Թայմ ամսագրի գլխավոր խմբագիրը, իսկ մինչև այդ տարիներ շարունակ աշխատել է Wall street journal-ում: Նախագահ Բարաք Օբամայի հայտնի կենսագրական բեսթսելլերը, որը կոչվում է «ճանապարհ դեպի սպիտակ տուն» խմբագրել է Ադի Իգնեշիուսը:
Սառան ու Էմին ընտրեցին իրավաբանության ուղին: Սառան Հայագիտական ուսմանց եւ հետազոտությունների ազգային ընկերակցության գործադիր տնօրենն է: Սառայի հեղինակած «Հրեշի կալեիդոսկոպ» գիրքը արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների, այն պատմում է ցեղասպանության մասին, իսկ գլխավոր հերոսը՝ Առաքել անունով 13-ամյա հայ տղա է:
Դուստրերից կրտսերը՝ Էմի Իգնեշիուսը ավելի զարգացրեց իրավաբանական հմտությունները և դարձավ Նյու Հեմշիրի գերագույն դատարանի դատավոր:
[embed]https://www.youtube.com/watch?v=-KBqhCjEefI[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
![Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր
![Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)
![Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)
![Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)
![Խելքս տված արվեստին՝ սպասում եմ Winter Fest-ին /փառատոնի մշակութային ծրագիրը](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)