BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Վահան Իշխանյանի մահվան օրը Newmag-ը նախաձեռնել էր

Վահան Իշխանյանի մահվան օրը Newmag-ը նախաձեռնել էր հանդիպում «Ինքնագրի» հեղինակների հետ (լուսանկարներ)

newmag-y-n

2023-ի փետրվարին Newmag-ը հրատարակեց «Ինքնագիր» գրական հանդեսը, որի հրատարակությունը դադարել էր 2022-ին՝ գլխավոր խմբագիր Վահան Իշխանյանի մահից հետո։ 2023-ի առաջին համարը նվիրված է հենց նրա հիշատակին: Մահվան տարելիցի օրը «Զանգակ» գրատանը Newmag-ը նախաձեռնե

 

10-րդ հոբելյանական համարում տեղ են գտել  Գրիգոր Պըլտյանի, Մարինե Պետրոսյանի, Գուրգեն Խանջյանի, Վիոլետ Գրիգորյանի, Ներսես Աթաբեկյանի, Սյունե Սևադայի, Գրիգի, Անի Ասատրյանի, Սարգիս Հովսեփյանի, Աննա Դավթյանի երբեք չհրատարակված ստեղծագործությունները:

 

«Ի դեպ այսօր Վահանի մահվան տարելիցն է: Ես մի պահ կարծեցի, որ գամ, նա այստեղ կլինի»,- հանդիպման սկզբում նշեց Վիոլետ Գրիգորյանը, ապա պատմեց, թե ինչպես է իր և Վահրամ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել։ «Բնագիր» գրական հանդեսը, որն իր գործել է 3 տարի, ապա 2005-ին նա  և լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը ստեղծել են «Ինքնագիրը»:

  

Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը. «Մշտապես հետևում եմ, որ կարողանամ տարբերերել իսկապես գրական ձայնը: Կարծում եմ`գրամոլությունը բավականին մեծ տեղ ունի այսօր: Այս երկուսի վաղվա օրը փորձում եմ հասկանալ, հետևել»:  

 

«Ինքնագրի» հեղինակներից Լիլիթ Բլեյանի համար բացահայտում է եղել  Սարգիս Գոքորյանի պատմվածքը. «Կարծես լույս լինի: Այնքան լավ է գրել, այնքան լավ է նկարագրել պատերազամը, այդ գործողությունները, որ ակամայից կարծում ենք, որ մենք էլ ենք այնտեղ եղել»:

 

Գրող, հրապարակախոս,  Մարինե Պետրոսյանը բացատրեց, թե ինչու է իր ստեղծագործության մեջ խոսում հատկապես պարտությունից,  ո՞րն է պարտության  և գրականության կապը. «Սովետի փլուզումից հետո, 90-ականների հաղթանակը նաև գրականության մեջ էր, այդ կռիվը միայն Ղարաբաղի համար չէր, դա Հայաստանի կռիվն էր, որը պատրաստվել էր ամբողջ հայ գրականությամբ, գրականության մեջ կար այդ հաղթանակի կարոտը, և հաղթանակը եղավ: Պարտության մեղավորը նաև մենք ենք՝ գրողներս, որովհետև հաղթանակի իմաստը կորավ: Կենդանիների իրավունքները, կանանց իրավունքները, հաշմանդամություն ունեցողների իրավուքները, որոնք ինքնին լավ բան են, ավելի բարձր դասվեցին, քան ազգային արժանապատվությունն ու երազանքը, ու եղավ այն, ինչ եղավ»:

 

Քննարկման մասնակիցները ողջունեցին Newmag-ի ու Զանգակի նախաձեռնությունը, որը մի հարկի  տակ է հավաքել ժամանակակից գրողների, որոնց մասնակցությամբ պարբերաբար կլինեն նմանատիպ քննարկումներ:

Կարդացեք նաև

 

Տարածել