Փոքրամարմին հսկան 40 տարեկանում 1000 երգի հեղինակ էր
Ազնավուրի իրական անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան էր: 1992 թվականին նրա ծնողները Հայաստանից արտագաղթել են Ֆրանսիա, որտեղ էլ 2 տարի անց ծնվել է ապագա շանսոնյեն: Հետագայում նա փոխել է իր անունը` Շառլ:
Շառլն առաջին անգամ հանդես եկավ ընդամենը 3 տարեկանում: Նա հաճախում էր դերասանական դասերի, բայց որոշ ժամանակ անց թողնում է դրանք, հետևելու իր տարերքին: Սկզբնական շրջանում Ազնավուրին դժվարություններ էին սպասում, բայց նա ծնվել էր մեծ շանսոնյե դառնալու համար:
9 տարեկանից Ազնավուրը երգում էր սրճարանում: Երբ Գերմանիան օկուպացնում է Փարիզը, հայրը կամավորական ջոկատի շարքերում կռվում էր առաջնագծում: Այդ ժամանակ Շառլն ընտանիքի միակ աշխատողն էր:
Էդիթ Պիաֆը Շառլի և Պիեռ Ռոշեի դուետից հետո 1946 թվականին իր հետ տարել է համերգային շրջագայության: Դրանից հետո էլ սկսվում է շանսոնյեի պրոֆեսիոնալ կարիերան:
Կարդացեք նաև.
Ի՞նչ է նշանակում գրել. Շառլ Ազնավուրի բանաձևը
Ո՞վ է թարգմանել Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը
Ամեն ինչ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսի մասին
1950 թվականին կայացած երգիչ դառնալուց հետո Շառը փոխում է «յան»-ով վերջացով Ազնավուրյան ազգանունը:
40 տարեկանում երգիչն արդեն 1000 երգ ուներ:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Շառլը ստեղծումը «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամը, որը գործում է մինչև այսօր:
1977 թվականից Ազնավուրն ապրում էր Շվեյցարիայում` լճի ափին գտնվող առանձնատանը: Այնտեղի հարկերն ամենացածրն էին։
«Այլևս չեմ երգելու հարկայինի համար»,-ասել է Շառլը, իսկ հետո տվել հարկերի ավելի քան 70%-ը։
2017 թվականին Հոլիվուդի Փառքի արահետում բացվում է Շառլ Ազնավուրի աստղը, որը 2618-րդն էր աստղերից:
Ազնավուրն ամուսնանում է 3 անգամ և ունենում 6 երեխաներ: Իր վերջին կնոջ` Ուլլայի հետ նրանք ապրել են 47 տարի:
Մեծ շանսոնյեն մահացավ 94 տարեկանում` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին:
Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: