Տղամարդկանց նորաձևության անսպասելի նոր ուղղությունը
Ֆլորենցիայում հունիսին «Florence Hometown of Fashion» խորագրի ներքո անցնում էին միջոցառումներ, որոնց ներկա լինելու բախտ ունեցա: Միջոցառումների լրջության և շքեղության մասին վկայում է այն փաստը, որ բացման արարողությանը Ստեֆանո Ռիչիի հրավերով ելույթ ունեցավ ոչ ավել, ոչ պակաս՝ Անդրեա Բոչելլին: Ի դեպ, ինչքան էլ տարօրինակ թվա, Ֆլորենցիայի օպերայի շենքն ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, չնայած հենց այս քաղաքում` Palazzio Pitti-ում է անցել պատմության մեջ առաջին օպերային ներկայացումը:
Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր ամբողջ աշխարհից: Նրանք ժամանել էին «Pitti Uomo»-ի և Ստեֆանո Ռիչիի հրավերով: «Florence Hometown of Fashion»-ի շրջանակում իրենց շնորհանդեսներն էին կազմակերպել խոշորագույն ապրանքանիշներ, որոնց փառահեղ պատմությունը սկիզբ է առել Ֆլորենցիայից՝ «Gucci»-ն, «Ferragamo»-ն, «Pucci»-ն, «Ermanno Scervino»-ն: Նույնքան հետաքրքիր էին իտալական «Vogue»-ի ֆոտոցուցահանդեսը, ժամանակակից նկարիչ Ֆրանցիսկո Վեզոլիի ցուցահանդեսը, որն անցնում էր 3 ոչ այնքան տուրիստական թանգարաններում:
Ի՞նչ հագնել ձմռանը. Պարկա. տաք must have
Նիկ Վուստերն արդարացիորեն համարվում է տղամարդկանց նորաձևության գլխավոր ոճի խորհրդանիշ: Նա ներկայացրեց իր կապսուլային հավաքածուն` հանրահայտ «Lardini» բրենդի համար: Եվս մեկ հետաքրքիր համագործակցության արդյունք ներկայացվեց Pitti-ի շրջանակում: Խոսքս Ֆարել Վիլյամսի հավաքածուի մասին է՝ «G-Star Raw»-ի համար: Բոլորը հիացած էին նաև դասասենյակի ոճով ձևավորված «Au jour le jour» ապրանքանիշի ցուցադրությունով: Pitti-ն այս անգամ հյուրընկալում էր կորեական նորաձևության ներկայացուցիչներին, որոնք սպասելի լավն էին:
Հիացած եմ մասնավորապես «Beyond Closet» ապրանքանիշով: Անվերջ կարելի է խոսել «Pitti Uomo» ցուցահանդեսին ներկայացված ապրանքանիշների և, իհարկե, անզուգական հյուրերի մասին, բայց այս ամռան իվենթի 2 կարևորագույն իրադարձությունները «Z Zegna» և «Marcelo Burlon» ապրանքանիշների նոր հավաքածուների ցուցադրություններն էին…
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)