FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ջոն Վերդըն. Երևի պետք է ծերանայի, որ կարողանայի գր

Ջոն Վերդըն. Երևի պետք է ծերանայի, որ կարողանայի գրել

– Թոշակի անցնելուց հետո ավելի զբաղված եք դարձել: Այդպե՞ս է:


Ջ.ՎԵՐԴԸՆ – Ինձ համար թոշակի անցնելն ու չաշխատելը տարբեր բաներ են: Եթե անկեղծ ասեմ, երբ թոշակի անցա, զգացի, որ հնարավորություն ունեմ մեկ այլ բանով զբաղվելու: Ուզում էի օգտագործել հմտություններս ու մի որոշ ժամանակ որոշեցի կահույք պատրաստել: Հետո որոշեցի մեկ այլ բան փորձել: Միշտ երազում էի վեպ գրել ու այդ միտքն ասես անընդհատ գլխիս մեջ լիներ:


– Շա՞տ էիք գրում:


Ջ.ՎԵՐԴԸՆ – Երբեմն այո: Երբ դպրոց էի հաճախում, անգլերենիս ուսուցիչն ասում էր, որ ես պետք է գրեմ: Դպրոցական տարիքում, և հետո, երբ դարձա ուսանող ինչ-որ սարսափելի բանաստեղծություններ էի գրում: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվեցի կոմերցիոն բաժին և 30 տարի աշխատեցի այնտեղ: Գովազդային տեքստեր էի գրում:


– Ինչո՞ւ որոշեցիք միստիկ վեպեր գրել:


Ջ.ՎԵՐԴԸՆ – Սկսել էի բրիտանական քրեական գրքեր կարդալ ու շատ էի սիրում Ռեջինալդ Հիլլի գրքերը: Հետո բացահայտեցի Քոլին Դեքսթերին: Հենց այդ ժամանակ հասկացա, որ միստիկան այն ժանրն է, որում կցանկանայի գրել: Ոչ թե հասարակ միստիկա, այլ` լավ գրված միստիկա:


– Գլխավոր հերոսը նմա՞ն է ձեզ:


Ջ.ՎԵՐԴԸՆ – Սկզբում շեշտը բովանդակության վրա էի դնում, հետո, երբ խորացա, զգացի, որ ավելի շատ կենտրոնանում եմ հերոսների վրա: Ամբողջ պատմության հիմքը դարձավ իմ կյանքը: Ինչքան շատ էի աշխատում վեպիս վրա, այնքան հասկանում էի, որ շատ հատվածներում իմ կյանքն ու անձնական փորձն են:


Կարդացեք նաև․







-Արդեն ունեի՞ք պայմանավորվածություն որևէ հրատարակչի հետ:


Ջ.ՎԵՐԴԸՆ – Ոչ: Վեպը գրելուց հետո չէի էլ սպասում, որ այն մի կհրատարակվի: Գրում էի կնոջս համար, սակայն, երբ վերջացրի վեպս, որոշեցի մի քանի գրական գործակալությունների դիմել ու ուղարկեցի գրքիս առաջին մի քանի էջը: Բոլորը մերժեցին` բացի մեկից: Գրական գործակալը զանգեց և ցանկացավ ամբողջ գիրքը կարդալ: Մի քանի օր անց զանգեց և ասաց, որ դեռ չի հասցրել մինչև վերջ կարդալ, բայց արդեն հավանում է: Խնդրեց, որ ոչ ոքի ցույց չտամ: Շաբաթներ անց նա վաճառեց գիրքը Random House հրտարակչատանը:


– Ի՞նչ եղավ հետո:


Ջ.ՎԵՐԴԸՆ – Random House-ը շատ հավանեց: Ինձ առաջարկեցին ստորագրել պայմանագիր, որի համաձայն ևս երկու գիրք կգրեմ` պայմանով, որ երկուսն էլ կլինեն նույն դետեկտիվի ու նրա կյանքի մասին: Շատերը կարդացին գիրքն ու բոլորին հետաքրքրեց գլխավոր հերոսի ու իր կնոջ ամուսնական կյանքի պատմությունը: Հենց դա էլ դարձավ վեպերիս կարմիր թելը:


– Ինչ եք կարծում, պե՞տք էր ավելի շուտ սկսել գրել:


Ջ.ՎԵՐԴԸՆ – Իհարկե: Սկզբում ցնցված էի, եթե անկեղծ ասեմ, բայց վստահ չեմ, որ երիտասարդ տարիքում կկարողանայի այսպես գրել: Չեմ կարծում, որ կկարողանայի գրել հարաբերությունների, ամուսնության մասին նույնքան բնական, որքան հիմա եմ գրում: Երևի պետք է ծերանայի, որ կարողանայի գրել:


– Ո՞րն է գիրք գրելու ամենադժվար պահը:


Ջ.ՎԵՐԴԸՆ – Սեփական անվստահությունս. ի վերջո լա՞վ է, թե՞ վատ: Սկսում ես աշխատել գրքի վրա ու այն գնալով ավելի ու վելի մեծ է դառնում, բայց ամենաբարդը վախի զգացումն է` որ այն կարող է պարզապես ժամանակի կորուստ լինել: Գրելը հաճելի է: Դա այն զբաղմունքն է, որը միշտ սիրել եմ` անգամ գովազդային տեքստեր գրելիս:





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել