Քայլի Ջեներն 800 միլիոն դոլար է աշխատել և հայտնվել Ֆորբսի շապիկին
Ֆորբսը հրապարակել է ամերիկացի հարուստների հերթական ցուցակը: 60 մեծահարուստ կանանց մեջ է նաև Քայլի Ջեները: Օգոստոսի 10-ին նա կդառնա 21 տարեկան:
2 տարի առաջ նա հիմնեց «Քայլի Քոսմեթիքսը», որը նրան 800 մլն կարողություն բերեց: Հայտնիությունը սոցցանցերում աղջկան օգնեց արագ գովազդել բրենդը: Ամենաթրենդային և շահութաբեր ապրանքը դարձավ «Լիփ Քիթս» շրթներկը, որն ամբողջությամբ վաճառվեց հաշված րոպեներում: Քայլին վստահեցնում է, որ բոլոր ուժերը ներդրել է սեփական բիզնեսում:
Քայլի Ջեներ. «Ես դա անում եմ, որովհետև ապրում եմ դրանով: Փողի մասին միշտ ամենավերջում եմ մտածում»:
Կարդացեք նաև.
- Աշխատել ենք տղամարդկանց հետ, բայց նրանք գործից գլուխ չհանեցին. զրույց քլինինգային ծառայության ղեկավարի հետ
- Հարմարվողականության ֆենոմենը. Ինչո՞ւ աշխատակիցները չեն սիրում ինքնուրույն որոշում կայացնել
- [Forbes] Մի քիչ կրակ. պե՞տք է պայքարել հոգնած աշխատակցի համար
Ֆորբսի ամերիկացի ամենահարուստ 60 կանանց կարողությունը միասին 2018-ին կազմել է 71 մլրդ դոլար: Սա 15 տոկոսով ավելին է, քան անցած տարի: Այս ցուցակում հայտնվելու շեմն այս տարի 320 մլն դոլարն է: Սա 100 միլիոնով ավելին է, քան անցած տարվանը:
Սա 100 միլիոնով ավելին է, քան անցած տարվանը:
Ամերիկայում շինարարական նյութերի խոշորագույն մատակարար ABC Supply-ի համահիմնադիր Դիանա Հենդրիքսն առաջին հորիզոնականում է: Այս տարի նա 4.9 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել: Երկորդ տեղում պիցաների ցանցի հիմնադիր Մարիան Իլիչն է՝ տարեկան 4.3 մլրդ դոլար եկամուտով: 3-րդ հորիզոնականում Ջուդի Ֆոլքներն է՝ 3.5 մլրդ դոլար:
[embed]https://www.youtube.com/watch?v=TWjBdMinPBc[/embed]
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։