Կանայք, գիրք ու գինի ձևաչափով հանդիպում կին ընթերցասերների ակումբում (լուսանկարներ)
«Գրքասեր կանանց ակումբի» նախաձեռնությամբ գրող Սյունե Սևադան հանդիպել է ընթերցասերներին: Այս հանդիպումը նախատեսված էր միայն կանանց համար ու հենց ներկաներն էլ հնարավորություն ունեցան Newmag-ի գիրքը ձեռք բերել հատուկ զեղչով: Կին գրքասերները հնարավորություն ո
Անկեղծ խոսոտովանություն Սյունե Սևադայից՝ ինչու և երբ որոշեց գիրք գրել: Այն օրվանից երբ կորցրեց ձայնը: Հենց համերգի ընթացքում ձայնը կտրվեց, այդ պահին իրավիճակը փոխել հնարավոր չէր, բայց որոշ ժամանակ անց ստեղծագործող աղջիկը հասկացավ, որ իր ապրումներն ու հույզերը կարող է մարդկանց հասցնել նաև բառերով՝ թղթին կամ էկրանին. «Այդ ժամանակ բլոգը դարձավ նորաձև, բայց քչերն էին այն գործածում: Բացեցի բլոգ ու սկսեցի գրել»:

Առաջին գրքում հավաքեց տարբեր տարիների պատմվածքներն ու անվանեց «Կախվածություն»՝ հենց պատմվածքներից մեկի վերնագրով: Հիմա արդեն երկու գրքի հեղինակ է՝ «Աղի թեյ»-ն առաջին վեպն է, որը հրատարակեց Newmag-ն, ու գրողն այն ներկայացրեց հրատարակչության այս տարվա ամառային փառատոնին. «Իհարկե, «Աղի թեյ»-ն ավելի եմ հավանում, ու եթե 3-րդ գիրքն ավելի շատ դուրս չգա, ուրեմն դա խնդիր կլինի: Սովորաբար, ես իմ աշխատանքում փորձում եմ գտնել սեփական թերություններս, համարում եմ, որ միշտ աշխատելու տեղ ունեմ»:


«Աղի թեյը» գիրք է տարբեր տարիքի ու սեռի ընթերցողների համար: Իրեն ուղղված նամակներից էլ հասկացել է՝ գրքում ամեն մարդ կգտնի իր հերոսին, հատվածը, միտքը. «Իմ գրքերում մարդիկ միշտ նշումներ են անում, ու ես նամակներ եմ ստանում ամենատարբեր տարիքի մարդկանցից: Գրում են իրենց մանկական հիշողություններից, տրավմաներից, այն ամենը, ինչը կարդում են գրքում ու նույնականացնում իրենց հետ»:
Հանդիպման ձևաչափն է՝ վայելել զրույցը մեկ գավաթ գինով, շփվել գրողի հետ, հրաժեշտից առաջ էլ նկարվել գրողի ստորագրությամբ գրքով ու հեռանալ տպավորված՝ մինչև նոր հանդիպում:
Կարդացեք նաև
- Newmag Summer Fest-ին տեղի կունենա Սյունե Սևադայի «Աղի թեյ» վեպի շնորհանդեսը (թիզեր)
- «Ինքս անցա այդ ամենի միջով»․ Սյունե Սեւադայի «Աղի թեյ» գրքի շնորհանդեսը
- 5 պատճառ՝ ինչու պետք է կարդալ «Աղի թեյ» գիրքը (լուսանկարներ)
- Newmag Summer Fest-ին տեղի ունեցավ Սյունե Սևադայի առաջին վեպի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
- «Երևանյան բեսթսելեր». «Աղի թեյը»՝ առաջատար. հայ գրականություն. օգոստոս, 2022
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)