BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր «Քրիստոսի իս

Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր «Քրիստոսի իսկության վարույթը. Ճշմարտության լրագրողական հետաքննություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag հրատարակչությունը Արմենիա Հ/Ը «Բարի լույս» հաղորդմանը ներկայացրեց ամերիկացի լրագրող և գրող Լի Ստրոբելի «Քրիստոսի իսկության վարույթը. Ճշմարտության լրագրողական հետաքննություն» գիրքը։ Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռ սուրբ էջմիածնի հրատարակչության հետ։ Ե

Գրքի խմբագիր Տաթև Նալբանդյանն ասում է, որ  հեղինակը փնտրել է հարցերի պատասխաններ, որոնք առաջանում են բոլոր մարդկանց մեջ։ Եվ այն բոլոր հարցերը, որոնք կասկած են առաջացնում ավետարանական որոշ ճշմարտությունների շուրջ, որոշել է ստանալ գրքի հեղինակը. «Նա խույս չի տալիս բարդ հարցերից, ուղիղ, ճակատային հարցեր է տալիս, արդյոք, Աստծո՞ որդին էր, արդյոք հարությու՞ն է առել։ Պատասխանները գտնելու համար դիմել է երևելի գիտնականների, խնդրել է իրենց տալ ապացույցներ, հիմնավորումներ։ Հետաքննության համար ընտրել է տարբեր մասնագետնների, որոնք պատմական, փիլիսոփայական, հոգեբանական, հնագիտական տեսանկյունից հիմնավորել են իրենց փաստերը»։  

Ըստ Տաթև Նալբանդյանի՝ «Քրիստոսի իսկության վարույթը» գիրքը շատ լավ ձեռնարկ է կրոնագիտական գրականության համար։ Գիրքն ամեն մի մարդու օգտակար կարող է լինել, զանազան աղանդներ կան, որոնք հենց այդ հարցերն են առաջ քաշում, այստեղ կան շատ հարցերի պատասխաններ. «Քրիստոնեական հավատի հիմքերը կարևոր են յուրաքանչյուրի համար, և՛ հավատացյալների, և՛ դրանք հերքողների։ Տարբեր տեսակետների տեր մարդկանց շատ հետաքրքիր տեղեկություններ կփոխանցի։ Շատ պարզ, թեթև ոճով է գրված։ Ընթացքում անընդհատ բացում ես Աստվածաշունչը, նորից ու նորից կարդում ես ու նկատում ես բաներ, որոնք չես նկատել կամ այդ հարցը չի առաջացել։ Գրքի արժեքը հենց դա է, օգնում է մտածել»։ 

Ստրոբելի կինը քրիստոնյա էր, իսկ հետաքննությունն անելուց հետո քրիստոնյա է դառնում նաև Ստրոբելը։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ Պողոսյանն ասում է, որ շատ կարևոր են գրքում տեղ գտած աղբյուրները, այն տասներեք մասնագետները, որոնք ներկայացրել են Քրիստոսի գոյության փաստերը. «Իհարկե, այն հարցադրումները, որ տալիս է հեղինակը, նորություն չէին, պատասխաններն էլ։ Բայց նոր ժամանակներում տրված հարցերը պահանջում են նոր ձևաչափի պատասխաններ։ Պատասխանները տանում են դեպի գիտություն, և դրանք գիտության ու տեխնիկայի զարգացման, հնագիտական պեղումների շնորհիվ շատ ավելի նոր ապացույցներ են բերում»։  

Տեր Արարատ Պողոսյանը խոսեց նաև երկու հրատարակչությունների՝ Newmag ֊ի ու Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչությունների «Հուն» մատենաշարի մասին. ««Հուն» մատենաշարի նպատակն է ստեղծել հետաքրքիր գիտահանրամատչելի, պոպուլյար քրիստոնեական գրականություն։ Հայտնի քրիստոնեական գրականություն է թարգմանվում, որը պետք է հասանելի դառնա նաև հայ ընթերցողին։ Մատենաշարով հրատարակվող գրքերը ընտրում ենք շատ մանրակրկիտ ու երկար»։ 

Կարդացեք նաև

Տարածել