FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Մայրը՝ տղամարդ, հայրը՝ կին. Բրիտանիայի առաջին սեռա

Մայրը՝ տղամարդ, հայրը՝ կին. Բրիտանիայի առաջին սեռատատան ընտանիքը պատրաստվում է նորից վերափոխվել

 Ծնողները՝ Լուիս և Նիքի Դրեյվենները, շուտով ենթարկվելու են սեռափոխման վիրահատության:



  • 32-ամյա հայրը՝ Լուսը, որին նրանց երեխան՝ Սթարը մայրիկ է անվանում, կդառնա կին:




  • 31-ամյա մայրը՝ Նիքին, որին երեխան հայրիկ է անվանում, կդառնա Չառլի անունով տղամարդ:




  • Նույնիսկ 5 տարեկան Սթարն է կտրել իր վարսերը ավելի շատ տղայի նմանվելու համար:




«Արդեն երկար ժամանակ է»,- ասում է Լուիսը, որը ծնվել է որպես արական սեռի ներկայացուցիչ ու Սթարի կենսաբանական հայրն է. -«Իմ վերափոխումը սկսել եմ 2011 թվականից, բայց որոշ արգելքներ կային, մասնավորապես՝ ավելորդ քաշը, որն ինձ հետ էր պահում այս քայլից»: Բարդություններից խուսափելու համար նա պետք է նիհարի, դեկտեմբերին կվիրահատվի:
«Ես կասկածներ ունեի, տարակուսում էի, բայց չէ որ վիրահատությունն իմ վերափոխման մի մասն է»:
«Այս զգացմունքները որևէ մեկի անձնական ընտրությունը չեն, բայց երբ դրանք կան, ապա արտաքինդ պետք է այդ զգացմունքներին համապատասխանի»:
Լուիսը նաև սանրվածքն է փոխել, սափրել է կարմրասև վարսերը: Ասում է՝ վարսերը չեն, որ կնոջը կանացի են դարձնում, կինն է ինքն իրեն կերտում:
Միաժամանակ Նիքին, որը ծնվել է որպես իգական սեռի ներկայացուցիչ ու Սթարի մայրն է, հիմա իրեն Չառլի է անվանում ու պատրաստվում է մոտ ապագայում իգական սեռը փոխել արականի:
«Կին լինելով՝ ես երբեք ինձ լավ չեմ զգացել, բայց ինձ որոշ ժամանակ էր անհրաժեշտ դա հասկանալու և ընդունելու համար: Ինձ համար տհաճ էին դաշտանային ցիկլներն ու կրծքերիս աճը, թվում էր՝ ամեն բան սխալ է, երկար մտածելուց, սեփական անձն ուսումնասիրելուց հետո հասկացա՝ միշտ ցանկացել եմ տղամարդ լինել»:
Մեկ տարի առաջ հասկացավ, որ պանսեքսուալ է. մի օր հագնվում էր կնոջ, մի օր էլ՝ տղամարդու պես: 
Հիմա նա միայն տղամարդու պես է հագնվում ու ամեն օր կրծքերն ամուր փաթաթում է:
Զույգն ասում է, որ Սթարը «գենդերապես չեզոք» է, ուրախ է ու հավասարակշռված:
Չառլին ասում է. «Նա մեր դրության մասին 5 տարեկանի պատկերացում ունի: Ես նրա համար միշտ հայրիկ եմ եղել, Լուիսն էլ՝ մայրիկ և սա միշտ կմնա անփոփոխ: Սթարը ժամանակ առ ժամանակ հարցեր է տալիս: Վերջերս հարցրեց, թե ինչու մյուս հայրիկների պես լողավազանում լողավարտիք չեմ հագնում, փոխարենը՝ լողազգեստ եմ հագնում:Ես ասացի Սթարին, որ մայրիկը գնալու է հատուկ բժշկի մոտ, որը կհեռացնի նրա «դաքին» (այսպես է Սթարն անվանում առնանդամը)»:
«Ես էլ ասացի, երբ ես գնամ բժիշկի մոտ, նա ինձ «դաքի» կտա ու ես կնմանվեմ իրեն»:


Կարդացեք նաև.



Սթարի դպրոցն աջակցող է, նա կրում է տղաների համար նախատեսված համազգեստ, բայց աքսեսուարներ կրելու իրավունք էլ ունի:
Տանը նա դիմահարդարվելու իրավունք ունի, եղունգներն է ներկում, տղայի կամ աղջկա հագուստ է կրում, տիկնիկներով է խաղում:
Զույգը հույս ունի, որ մինչև Սթարի տասնամյակը իդեալական մարմիներ կունենան, միաժամանակ երկուսն էլ անկեղծանում են, որ անհանգիստ են տղայի վրա ունեցած իրենց ազդեցության համար:
Այդուհանդերձ Լուիսը պնդում է՝ բոլոր ծնողներն էլ անհանգստանում են: Բայց վիրահատությունը Չառլիին կօգնի լիարժեք ու երջանիկ լինել:
«Եթե մենք սպասեին մինչև Սթարը կդառնար 10 տարեկան նա իր մանկությունը կանցկացներ թերարժեքության զգացում ունեցող ծնողների հետ»:
Չարլին ասում է,- «Այն ժամանակ տրանսգենդեր համայնքը LGB համայնքի պես ընդլայնված կլինի»:
Նրանց ընտանեկան պատմությունը նախորդ տարի համազգային բանավեճի առիթ դարձավ: Չարլիի խոսքով շատերը դրական էին արձագանքում, բայց որոշ մեկնաբանություններ սարսափեցնող էին: Մեկը գրել էր, որ մենք պետք է սպանենք Սթարին քանի դեռ նա չի դարձել սերիական մարդասպան, ինքնասպան եղել կամ մեզ սպանել:

mirror





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում




 

Տարածել