Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Կյանքի ճիշտ ուղեցույց. Ինչպե՞ս ապրել 20, 30, 40 և

Կյանքի ճիշտ ուղեցույց. Ինչպե՞ս ապրել 20, 30, 40 և 50 տարեկանում

Ջեյմս Ալթուշերը  ամերիկացի գործարար է, որ հիմնադրել է ավելի քան 20 ընկերություններ: Իր խորին համոզմամբ, դրանցից 17-ը վերջնականապես ձախողվել են: Արդեն 48 տարեկանում նա գրել էր բեսթսելլեր դարձած 11 գիրք:
Նա ստեղծել է կյանքի հոյակապ ուղեցույց, որում սրամտորեն պատմում է, թե ի՞նչ սպասել կյանքի յուրաքանչյուր էտապից:

Երբ դուք 20 տարեկան եք


20 տարեկանը ուղղակի մղձավանջ է:
Ըստ տրամաբանության աշխարհը պետք է ուրախացնի ձեզ: Ձեզ հենց նոր վանդակից բաց թողեցին. էլ չկան ծնողների սահմանած տնային կալանքը և հավակնոտ ուսոցիչների խորաթափանց հայացքը: Վերջապես դուք կարող եք հանվել ուրիշ մարդկանց մոտ (Եթե իհարկե նրանք ձեզ թույլ են տալիս): Կարելի է նաև աշխատանք գտնել՝ ինչո՞ւ չէ: Կարելի է իրագործել  երազանքները:
Բայց ոչ մի բան էլ հենց այնպես տեղի չունենում, որովհետև 20 տարեկանում մարդիկ չգիտեն` ի՞նչ անել, ինչպե՞ս անել: Նրանք ընդհանրապես ոչինչ չեն կարող անել:


Հաղթելով ինքդ քեզ. Ինչպե՞ս հրաժեշտ տալ սեփական թուլություններին





Համալսարանական կրթությունն այնքան էլ օգտակար բան դուրս չեկավ: Այդ մի քանի տարիների ընթացքում ստացաք շատ քիչ փորձառություն ու պրակտիկ գիտելիքներ: Հաճախ, նույնիսկ, մտածում եք` ինչի էր պետք այդ գրողի տարած բարձրագույն կրթությունը:
20 տարեկանում մենք շատ ենք շտապում: Մենք շտապում ենք որքան հնարավոր է շուտ դառնալ հաջողակ և գտնել մեր կյանքի գործը:
Ինչ-որ մեկը հաստատ կասի ձեզ «Ժամանակը փող է»: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր բաց թողած հնարավորություն իր գինն ունի:

Իրականում, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Երևակայական փողերը հաշվելիս, որոնք կորցրել եք բաց թողած շանսերի պատճառով, դուք փակուղի կմտնեք, քանի որ ժամանակը դեռ փող չէ: Փողերն, իհարկե, կարելի է կորցնել, բայց կարելի է և վաստակել: Իսկ ժամանակը վաստակել հնարավոր չէ: Փողը ուղղակի միջոց է մի քիչ ուտելիք գնելու համար, ժամանակը` մնացած ամեն ինչն է:
20  տարեկանում դուք ոչինչ չեք հասկանում և չեք կարողանում: Ամենավատն էլ այն է, որ դուք նույնիսկ դրա մասին չգիտեք, քանի որ 20 տարեկում դուք նաև հիմար եք:


21-րդ դարը ընտանեկան բիզնեսի հարյուրամյակն է





Բայց նորմալ է: 20 տարեկանում, սովորաբար մենք ընտրում ենք աշխատանք կամ հոբբի: Ամեն օր մի նոր բան ենք անում` հուսալով, որ օրերից մի օր հաջողության կհասնենք:
«20 տարեկանում ես գրում էի, ծրագրավորմամբ էի զբաղվում, թույլատվության դեպքում, հանվում էի օտար մարդու առաջ: Ես լավը չէի ասածս գործերից և ոչ մեկում, սակայն ինչ որ բան սովորեցի, քանի որ այդ ամենն անում էի ամեն օր»:

  • Ընտրեք երեքից հինգ զբաղմունք և զբաղվեք դրանով անընդհատ:  Ընտրեք միայն այն մասնագիտությունները, որոնցով իսկապես ուզում եք զբաղվել:

  • Մի սպասեք ոչ մի բանի, գորղը տանի, պարզապես գործեք, գործեք, գործեք:


Երբ դուք 30 տարեկան եք


30 տարեկանը անիմաստ ապրած տարիներ են, ամբողջովին հետընթաց:
20 տարեկանում դուք վճարում էիք ուսման համար: Ոչինչ չի փոխվել: Այդ նույն գումարները դուք վճարում եք նաև հիմա, պարզապես բնակարանի համար: Ինչ-որ մեկն կասի, որ պարտադիր է բնակարան գնելը, քանի որ ապագայի լավ ներդրում է: Բացի այդ, արդեն վաղուց ժամանակն է արմատներ գցելու, սերունդ թողնելու համար: Բայց, չգիտես ինչու, ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ հիպոտեքը  դեպրեսիայի աղբյուր է, բառի բուն իմաստով մեխում է նույն տեղում, և չտես սիրուհու պես քամում է ձեր փողերը:
30 տարեկանում ձեզ կձանձրացնի ամեն օր նույն բանն անելը:
30 տարեկանում ես սովորեցի պարտվել:

20 տարեկանում ես պարզապես անկարող էի պարտվել: Շուրջբոլորս հիմարներ էին, ապուշներ, իսկ ինձ միշտ չէր հերիքում ևս մեկ շանսը: Ու էլի մեկը: Բայց 30 տարեկանում ես հասկացա, որ մարդկանց թերագնահատում էի: Ես հասկացա, որ ինձ շրջապատող մարդիկ նույնքան լավն են, որքան ես:

  • Եթե շփվում եք լավ մարդկանց հետ և ինչ որ արժեքավոր գործով եք զբաղվում, ապա վաղ թե ուշ ձեզ մոտ հաստատ ինչ-որ բան կստացվի: Եթե բախտներդ բերի, մի բան էլ ավելի:


Երբ դուք 40 տարեկան եք


40 տարի. ավելի վատ բան մտածելն անգամ անհնար է, մղձավանջ և դժոխք:
Առաջին հերթին` ձեզ էլ չի կարելի ուտել, իսկ ավելի շատ չի կարելի ինչ-որ բան սրտին մոտ ընդունել ու ծանր տանել:
Ուտելիք + սթրես =ծերություն

Դե իհարկե, կարող եք ուտել պարզապես սովորական չափաբաժնի միայն կեսը: Բայց  ամեն կերպ պետք է խուսափեք սթրեսային իրավիճակներից, այլապես կմեռնեք:Հնարավոր է քիչ ուտել, երբ զբաղվում ես սիրելի գործով: Այդ ժամանակ սթրես ճաշակելու կարիք էլ չի լինի:


5 խորհուրդ, որ կօգնեն հաղթահարել ներքին բարդույթները





20, 30 և 40 տարեկաններում ես մշտապես հիմարություններ էի անում, թե անձնական ու ընկերական հարաբերություններում, թե բիզնեսում, պրակտիկորեն ամեն տեղ: Բայց հիմա ամեն ինչն էլ մեկ է: Խոստովանել սեփական սխալներն ավելի հեշտ է, քան մշտապես անհանգստանալ դրանց մասին

  • 20 տարեկանում ձեզ թվում է, թե գիտեք` ինչ եք անում:

  • 30 տարեկանում փորձում եք հնարավորինս շատ փող վաստակել:

  • 40 տարեկանում անում եք այն, ինչ ձեզ դուր է գալիս:


Եթե փորձում եք հասկանալ, թե ինչ է ձեզ ամենաշատը դուր գալիս, մտովի հետ գնացեք ձեր 20 տարեկանը, հիշեք` ինչ էիք սիրում անել, և կրկնեք դա 40-ում: Բայց արդյունքները չգերագնահատեք:

  • 50 տարեկան


Մի անգամ մի կին իր տղային բերում է Գանդիի մոտ և ասում. - «Ասացեք նրան, որ էլ քաղցր չուտի»: Գանդին խնդրում է` վերադառնան 2 շաբաթ անց: Կինը հարյուրավոր կիլոմետրեր հետ գնաց և երկու շաբաթ անց վերադարձավ, և Գանդին ասաց.
- Էլ քաղցր բաներ չուտես:
- Ինչո՞ւ դուք դա չասացիք անցյալ անգամ,- հարցրեց կինը,- և ինձ ստիպեցիք հարյուրավոր կիլոմետրեր անցնել:
- Եթե ես քո տղային պետք է ասեմ, որ նա էլ քաղցր չուտի, ես ինքս պետք է դադարեմ ուտել այդ քաղցրը:
Հիսուն տարեկա՞ն: Կտեսնվենք երկու տարի անց:

Տարածել