JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Օղին louis vuitton-ի համադրությամբ. առաջին օծանելի

Օղին louis vuitton-ի համադրությամբ. առաջին օծանելիքի բարն առաջարկում է կոկտեյլը համադրել սիրելի բույրի հետ

Fragrances –ը միակ բարն է, որտեղ կարելի է համտեսել սիրելի կոկտեյլները հայտնի բրենդների օծանելիքների բույրով:
Օրիգինալ խմիչքի սիրահարներն այստեղ կարող են Georgiօ Armani-ի կամ Yves Saint Laurent-ի օծանելիքիներից մեկն ընտրել, ապա մենյուից ընտրել համապատասպան կոկտեյլը:
Փորձարարական կոկտեյլների համար այստեղ առաջարկում են  օծանելքիների լայն տեսականի.  L'Artisan Parfumeur, Annick Goutal, Guerlain` համակցված բարձրակարգ բնահյութերով, որոնց շնորհիվ ստեղծվում են հոտավետ խմիչքներ:
Գաղափարի հեղինակը միքսոլոգ, պարֆյումեր Արնդ Հայսենն է, որն իր մենյույում ներառել է Salvatore Ferragamo-ի Signorina-ն, հանրհայատ Zacapa ռոմը համադրել է Armani-ի Oud Royal-ի հետ:
Ալկոհոլ չե՞ք օգտագործում, Խնդիր չէ: Հատուկ Ձեզ համար` ոչ ալկոհոլային կոկտեյլներ Etro-ի Messe de Minuit կամ Penhaligon's –ի Orange Blossom դասական բույրով:
Անհատական կոկտեյների բաղադրիչները` օծանելիքների շշերն ու մենյուն ցուցադրված են բարի մուտքի մոտ` այսպես կոչված «Փառքի սրահում»:
Հաճախորդները ցուցափեղկից կարող են ընտրել օծանելիքի բույրը, մենյուիից` կոկտեյլը և ընտրված համադրությունը կունենա օրիգինալ օծանելիքի բույրը:



Կարդացեք նաև.



Յուրաքանչյուր կոկտեյլը մատուցվում է յուրահատուկ ձևով, հատուկ դրա համար մշակված գավաթով, որն արտացոլում է օծանելիքի դիզայնը:
Արնդ Հայսեն: «Վստահ եմ` բույրն ավելի շատ բան կարող է պատմել, քան խոսքերը:ա Այդ պատճառով այնպիսի բան եմ ստեղծել, որը վստահաբար կսիրվի կլիշեներից հոգնած մարդկանց կողմից»:
Ritz Carlton հյուրանոցի խոհարարական թիմը նույնպես աշխատում է ստեղծել այնպիսի աղանդեր, որը կհամապատասխանի կոկտեյլներին”. վանիլային «Macaron Énorme» հատուկ Salvatore Ferragamo-ի «Signorina»-ի համար է:

DAILYMAIL

Տարածել