BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սիրուց մինչև հիվանդություն. վտանգավո՞ր է տնային կե

Սիրուց մինչև հիվանդություն. վտանգավո՞ր է տնային կենդանիներին համբուրելը

Գրեթե բոլոր կենդանատերերը իրենց կենդանիներին վերաբերվում են ինչպես երեխաների: Սիրում, գուրգուրում, շատ հաճախ նաև համբուրում են նրանց: Դա կարող է վտանգավոր լինել:
Ձեր կատուն կարող  է ձեր բնակարանից դուրս չգա, կամ կարող եք ձեր բնակարանն  ախտահանել՝ ձեր շանը զբոսանքից բերելուց հետո, բայց այդուհանդերձ չեք կարող վստահ լինել, որ կենդանին լիովին առողջ է:
Բժիշկները զգուշացնում են՝ կա ավելի քան 100 հիվանդություն, որոնցով ձեր ընտանի կենդանին կարող է վարակել ձեզ ու ձեր ընտանիքի անդամներին:  
Կենդանու հիվանդությունների մեծ մասը կարող է ի հայտ գալ առանց նախանշանների,  ու չեք էլ կարող ենթադրել հիվանդության գոյության մասին:
Կենդանուն գրկելիս, համբուրելիս կարող եք ձեռք բերել հիվանդություններ, որոնք կարող են շատ վտանգավոր լինել ձեր առողջության համար:
Անասնաբույժների մի խումբ նշում է, որ կատուների և շների թքի մեջ պարունակվող մանրէները վտանգավոր են մարդկանց համար` նույնիսկ այն դեպքում, երբ կենդանուն պահում եք ստերիլ պայմաններում: Կենդանիները կարող են իրենց տերերին փոխանցել քոս կամ տոքսոպլազմոզ:

Կենդանիները կարող են իրենց տերերին փոխանցել քոս կամ տոքսոպլազմոզ:

Տոքսոպլազմոզի հարուցիչները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար: Վարակը կարող է թափանցել պտղի արյան մեջ:


Կարդացեք նաև.



Չիկագոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունն էլ ցույց է տվել, որ փոքր երեխաները, որոնք մեծացել են կատուների և շների ընկերակցությամբ, ավելի քիչ են հիվանդանում ալերգիայով ու վարակիչ հիվանդություններով:
Մեկ այլ ուսումնասիրություն կատարած գիտնականների խումբ ենթադրում է, որ շների թքի մեջ պարունակող ​​մանրէները կարող են նպաստել առողջ մարսողությանը:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ 40 հազար տարի շների և կատուների հետ համատեղ կենցաղը նրանց դարձրել է ոչ միայն մեր լավագույն ընկերը, այլև զգայուն թերապևտը:

Հեղինակ՝ Արփի Մուրադյան





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել