Լուկա Կայոլի / Ֆուտբոլային մեգաաստղերի կենսագիրն ու բեսթսելլերների հեղինակը (տեսանյութ)
08/01/2025
Լուկա Կայոլիի անունը գուցե բոլորին ծանոթ չէ, բայց մարզական գրական աշխարհում նրան ճանաչում են որպես ֆուտբոլային բեսթսելլերների վարպետ։ Նա է գրի առել Ռոնալդուի, Մեսսիի, Մբապեի, Նեյմարի կենսագրականները, որոնք էլ հայերեն է հրատարակել Newmag-ը։
Հունիսին Newmag-ը հայերեն ներկայացրեց Լուկա Կայոլիի նոր գիրքը հայերեն։ «Մբապեն» նրա և ֆրանսիացի սպորտային լրագրող Սիրիլ Կոլոնի համատեղ գործն է. «Հույս ունեմ՝ ձեզ նույնքան դուր կգա նրա զարմանալի ուղու մասին կարդալը, որքան մեզ՝ այն գրելը»։
1958 թվականին Միլանում ծնված Լուկա Կայոլին իր մասնագիտական ճանապարհը սկսել է որպես մարզական լրագրող։ Կարիերայի առաջին շրջանում աշխատել է Իտալիայի հայտնի թերթերի՝ Il Manifesto, L'Unitá, La Repubblica և Gazzetta dello Sport հետ, որտեղ ձևավորվել է որպես մասնագետ։ Նրա մասնագիտական աճը շարունակվել է Euronews TV հեռուստաալիքում, որտեղ զբաղեցրել է գլխավոր խմբագրի պաշտոնը։ Այս փորձառությունը թույլ է տվել Կայոլիին գրել սպորտի մասին։
Կայոլիի գրքերը ներկայացնում են ֆուտբոլային աստղերի կյանքն ու կարիերան։ Նա և համահեղինակ Սիրիլ Կոլոնն այցելել են Բոնդի քաղաքը, նաև Մբապեին հետևել են Մոնակոյում, Փարիզում, Մադրիդում։
Newmag-ի հետ ուղիղ տեսակապի ընթացքում Կայոլին պատմում է, որ այս անգամ ներկայացրել են մի երիտասարդի, որի խանդավառությունը, վճռականությունն ու տաղանդը նրան հասցրել են համաշխարհային ֆուտբոլի գագաթին.
«Ուրախ եմ, որ Newmag-ը լույս է ընծայում իմ հերթական գիրքը։ Հավանաբար շատ բան գիտեք Կիլիանի մասին՝ «փոքրիկ արքայազնի», որը նոր է իր առաջին մրցաշրջանն ավարտել Մադրիդի «Ռեալի» սպիտակ մարզաշապիկով։ Վստահ եմ՝ հիշում եք նրա փառահեղ ելույթները Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունում, հաղթանակը Լեո Մեսսիի «Արգենտինայի» դեմ և 18 տարեկանում աշխարհի չեմպիոն դառնալը»։
Մբապեի պատմությունը գրելու համար նրանք զրուցել են ֆուտբոլիստի մարզիչների, ընտանիքի անդամների, թիմակիցների, բարեկամների, ուսուցիչների և լրագրողների հետ։ Գրքերի հիմնական թեման ոչ միայն մարզական հաջողությունն է, այլև մարդկային արժեքները։
Ընթերցողների համար այս գիրքը մեծ նշանակություն ունի, քանի որ այն բացահայտում է ոչ միայն մի ֆուտբոլիստի պատմությունը, այլև ցույց է տալիս, թե ինչպես կարելի է երազանքները դարձնել իրականություն.
«Գուցե չգիտեք, որ Կիլիանը 4 տարեկանում ձեռքը դնում էր կրծքին և երգում «Մարսելյեզեն»՝ իրեն պատկերացնելով Ֆրանսիայի ազգային ընտրանում։ Առանց վարանելու ասում էր՝ «Երբ մեծանամ, կխաղամ ազգային հավաքականում և կնվաճեմ աշխարհի գավաթը»։
Շնորհակալություն Անիին՝ Մբապեի պատմությունը հայերենով կյանքի կոչելու համար։ Թող այս գիրքը ձեզ ոգեշնչի ու դառնա ձեր ամենասիրելի ամառային ընթերցանությունը»։
Լուկա Կայոլին այս գրքով ապացուցել է, որ լրագրողական փորձառությունը կարող է գրողական տաղանդի հետ միասին ստեղծել արժեքավոր գրական ստեղծագործություններ, որոնք միաժամանակ կրթում, ոգեշնչում և զվարճացնում են ընթերցողին։
Կարդացեք նաև
Լուկա Կայոլի
Սիրիլ Կոլո
6800 ֏
Նկարագրություն
Կիլիան Մբապեն Բոնդի արվարձանից հասավ աշխարհի ֆուտբոլային բեմ։ Նա դարձավ պատմության մեջ ամենաթանկ պատանի խաղացողը, աշխարհի գավաթակիր հռչակվեց 19 տարեկանում։ Իր կայծակնային արագությամբ, խաղադաշտում սառնասիրտ գործողություններով և ֆուտբոլի հանդեպ նվիրումով դարձավ սերնդի խորհրդանիշ և նոր ժամանակների լեգենդ։ Լուկա Կայոլին և Սիրիլ Կոլոն ներկայացնում են Մբապեի ճանապարհը մանկությունից մինչև մեծ ֆուտբոլ, Մոնակոյից մինչև ՊՍԺ, Աշխարհի առաջնության եզրափակիչներում հաղթանակից մինչև երազանքի տապալում։ Այս գիրքը մեծ նպատակի, համառ աշխատանքի և երբեք չհանձնվելու մասին է։ Այն ոգեշնչում է երազել ու գրոհել հաղթանակի դարպասը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)