BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մագդա Թախտաճյանին հյուրընկալել են Հայ բերեգործական

Մագդա Թախտաճյանին հյուրընկալել են Հայ բերեգործական ընդհանուր միությունում (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Գրքարշավի շրջանակում Հայաստանում գտնվող արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանին հյուրընկալել են Հայ բերեգործական ընդհանուր միությունում: Հանդիպումն ընթացել է զրույցի ձևաչափով, որը վարել է Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Գրողն անկեղծացել է՝ այս այցի ժամանա

Խաղաղ ու երջանիկ ապրելու համար պետք է պայքարել: Այս բանաձևը Մագդա Թախտաճյանը տալիս է բոլոր գրքերում: Հեղինակը հենց այդ պայքարի մասին է գրել իր «Ալմա Արմենիա», «Արցախ» ու «Ռոջավա» վեպերում: Երբ լույս տեսավ «Արցախը», ադրբեջանցիները սկսեցին Մագդային սպառնալ: Ավելին՝ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանը փորձեց խանգարել ու արեց ամեն ինչ, որ գրքի շնորհանդեսը Մադրիդում չկայանա. «Նրանց սպառնալինքերը ինձ չեն վախեցրել ու չեն վախեցնում, ավելին, ադրբեջանցիների պահվածքը, նրանց սպառնալիքներն ապացուցում են, որ այն, ինչ գրում եմ, իրական է ու ճիշտ»:

   

Մագդա Թախտաճյանը 3-րդ սերնդի արգենտինահայ է: Ավելի քան երկու տասնամյակ աշխատել է մամուլում, բայց 2018-ին թողել է լրագրողի կարիերան ու մտնել գրական աշխարհ:

                                                                                              

Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը հետաքրքրվում է՝ ինչու Թախտաճյանը որոշեց գրողի կարիերա սկսել ու ավելին՝ վերադառնալ իր արմատներին, գրել տատիկ-պապիկների մասին. «Գաղափարը վաղուց ունեի: Երկար ժամանակ զգում էի, որ այս թեման ներսումս խմորվում է, 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ հասկացա, որ շատ հարցերի պատասխաններ արդեն ունեմ ու գրելու ժամանակն է: Տարածաշրջանում հայտնի թերթին հարցազրույց տվեցի ու պատմեցի տատիկիս պատմությունը, ներկայացրի, թե ինչպես է նա փախել Այնթափից ու հասել Հալեպ: Հետո ինձ առաջարկեցին գրել այդ մասին: Հիշում եմ՝ այդ պահին հուզվեցի, սենյակից դուրս եկա ու արտասվեցի»:

 

Մագդա Թախտաճյանն առաջին անգամ Հայաստան է եկել 2016-ին, այցելել է Արցախ, ձայնագրել ու տեսգրել այն ամենն, ինչ տեսել է ու լսել: Այդ ամենը Մագդային օգնել են գրքերը գրելիս: Այսօր էլ նույնն է անում. Մագդա Թախտաճյանն իր հաջորդ գիրքը գրելու մասին է մտածում:

 

Կարդացեք նաև

 

Տարածել